Sahak Patriarq, Mitq ev Zgacum, 23.02.24. Սահակ Պատրիարք, Միտք եւ Զգացում

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 22 ก.พ. 2024
  • Հռոմեացիներին 7
    18 Գիտեմ, որ բարի բան չի բնակվում իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնի մեջ, որովհետև կամեցողություն կա իմ մեջ, բայց բարի գործադրելու կարողություն՝ ոչ։ 19 Ոչ թե բարին եմ անում, որ ուզում եմ, այլ չարը, որ չեմ ուզում, այն եմ անում։ 20 Իսկ եթե անում եմ այն, ինչ չեմ ուզում, այլևս ես չէ, որ անում եմ այն, այլ իմ մեջ բնակվող մեղքը։ 21 Եվ արդ, գտնում եմ հետևյալ օրինաչափությունը. երբ ես ուզում եմ բարին անել, ինձ չարն է ներկայանում։ 22 Ինձ հաճելի է Աստծու օրենքը ներքին մարդու տեսանկյունից, 23 բայց իմ անդամների մեջ ուրիշ օրենք եմ տեսնում, որ մարտնչում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է պահում մեղքի օրենքին, որ իմ անդամների մեջ է։ 24 Տառապած մի մարդ եմ ես. ո՞վ կփրկի ինձ մահվան դատապարտված այս մարմնից։ 25 Բայց գոհություն Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
    Ապա ուրեմն ես ինքս իմ մտքով ծառայում եմ Աստծու օրենքին, իսկ մարմնով՝ մեղքի օրենքին։
    Ազատագրում Հոգու միջոցով
    1 Եթե այդպես է, ուրեմն ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են. 2 որովհետև Հոգու օրենքը, որ Քրիստոս Հիսուսով կյանք է տալիս, ինձ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։ 3 Քանի որ այն, ինչ անհնար էր Օրենքի համար, որովհետև մարմինը նրան տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց. առաքեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանությամբ ու մեղքի համար և մարմնի մեջ դատապարտեց մեղքը, 4 որպեսզի Օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք ընթանում, այլ ըստ Հոգու։ 5 Նրանք, որ ըստ մարմնի են ապրում, մտածում են մարմնական բաների մասին, իսկ նրանք, որ ըստ Հոգու են ապրում, մտածում են հոգևոր բաների մասին։ 6 Մարմնականը խորհելը մահ է, իսկ հոգևորը խորհելը՝ կյանք և խաղաղություն։ 7 Մարմնականը խորհելը թշնամություն է Աստծու հանդեպ, որովհետև չի հնազանդվում Աստծու օրենքին, ոչ էլ կարող է հնազանդվել։ 8 Ուստի ովքեր մարմնին են հետևում, Աստծուն հաճելի չեն կարող լինել։
    9 Բայց դուք մարմնի իշխանության տակ չեք, այլ Հոգու, եթե Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ։ Ապա եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նրան չի պատկանում։ 10 Իսկ եթե Քրիստոսը ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, և Հոգին կյանք է տալիս արդարության համար։ 11 Եթե ձեր մեջ բնակվում է նրա Հոգին, ով Հիսուսին հարություն տվեց մեռելներից, ապա ով Քրիստոսին հարություն տվեց մեռելներից, կկենդանացնի նաև ձեր մահկանացու մարմինները Իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։
    12 Հետևաբար, եղբայրնե՛ր, մարմնին չենք պարտական՝ ըստ մարմնի ապրելով. 13 որովհետև, եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, իսկ եթե Հոգու օգնությամբ մարմնի գործերն սպանեք, կապրեք։ 14 Ովքեր առաջնորդվում են Աստծու Հոգով, նրա՛նք են Աստծու որդիներ, 15 որովհետև չստացաք ծառայության հոգին վերստին վախի մեջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրության Հոգին, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։ 16 Այս նույն Հոգին վկայում է մեր հոգուն, որ Աստծու որդիներ ենք։ 17 Իսկ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ. եթե կցորդ ենք նրա չարչարանքներին, հաղորդակից կլինենք նաև նրա փառքին։

ความคิดเห็น • 4

  • @liliahovhannisyan3317
    @liliahovhannisyan3317 4 หลายเดือนก่อน +1

    Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, ողորմեա ինձ մեղավորիս։

  • @user-hp8iw1df8q
    @user-hp8iw1df8q 4 หลายเดือนก่อน +1

    Փառք Մեր Ամենակալին

  • @1985luluk
    @1985luluk 4 หลายเดือนก่อน +4

    Արդի ժամանակների լավագույն քարոզիչներից մեկն է Սահակ Սրբազանը։ Մեզ դարձնում է հաղորդ իր իմաստությանը և Աստվածգիտությանը։

  • @liliahovhannisyan3317
    @liliahovhannisyan3317 4 หลายเดือนก่อน

    ❤❤❤