Սատանայի Նոր Մեթոդը, Որի Մասին Զգուշացրեց Քրիստոսը

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 1 ก.ค. 2023
  • Ձեզ հիմա ուզում եմ պատմել Սատանայի մի նոր մեթոդի մասին, որը շատ նման է ճշմարտությանը, որով նա մոլորեցնում է հատկապես Քրիստոնյաներին և այդ մասին հատուկ առակով զգուշացրեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը։
    Մենք ապրում ենք մի ժամանակում, ուր մոլորությունը խառնվածը է ճշմարտությանը։ Ու մարդիկ հեշտությամբ ընունում են մոլորությունն ու սուտը, որովհետև դրանք գալիս են ճշմարտության տեսքով; Տեր Հիսուս Քրիստոսն այդ մասին զգուշացրեց 2000 տարի առաջ ու պատվիրեց արթուն մնալ, զգոն լինել, լավ իմանալ Աստծո Խոսքը, որպեսզի երբ թշնամին ձեզ մոտենա կեղծ մարդկանց տեսքով, դուք իմանաք, որ ձեզ փորձում եմ խաբել, ու չխաբնվեք։ Իսկ եթե դուք զգոն և ուշադիր չլինեք ձեր կյանքի, մտքերի, գործերի ու խոսքերի նկատմամբ, ապա ձեզ հեշտությամբ կխաբվեն, կմոլորեցնեն, ու հետո ձեզանից կվերցնեն ձեր թանկագին բաները։ Իսկ ձեզ էլ կխժռեն։
    Մաթևոսի Ավետարանում Տեր Հիսուսը մի առակ պատմեց, ասելով, «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի մարդու, որ իր արտի մէջ բարի սերմ սերմանեց։ 25 Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնամին եկաւ եւ ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց։ 26 Եւ երբ ցորենը բուսաւ ու պտուղ տուեց, ապա երեւաց եւ այն որոմը։ 27 Տանտիրոջ ծառաները մօտեցան ու ասացին նրան. «Տէ՛ր, չէ՞ որ քո արտի մէջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը»։ 28 Եւ տէրն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»։ Ծառաները նրան ասացին. «Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»։ 29 Եւ տէրը նրանց ասաց. «Ո՛չ, մի գուցէ որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անէք։ 30 Թողէ՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կ’ասեմ՝ նախ այդ որոմը քաղեցէ՛ք եւ դրանից խուրձեր կապեցէ՛ք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէ՛ք իմ շտեմարանների մէջ»։
    Որոմը մոլախոտի տեսակ է, որը շատ նման է ցորենին։ Այն դժվար է տարբերել ցորենի ու գարու հասկերից, և այն միայն աճում է ցորենի և գարու դաշտերում։ Սատնան սուտն էլ ձեզ բերում է ճշմարտության պես։ Եթե դուք Աստծո Խոսքը լավ չիմանաք, ձեզ հեշտությամբ կխաբեն։
    Այդպիսին է սատանայի հնարքներից մեկը, որ նա միշտ սխալը խառնում է բուն ճշմարտությանը՝ այն զարդարելով ճշմարտության տարբեր երևույթներով, որպեսզի հեշտ լինի խաբել դյուրահավատներին։ Այդ պատճառով էլ Տերը թշնամու ցանածն անվանում է ոչ թե այլ սերմ, այլ որոմ, որը որոշ չափով ցորենի է նման։ Հետո ցույց է տալիս այն մեթոդը, որով սատանան իր որոմը ցանում է ձեր կյանքերի մեջ։ Նա դա անում է, երբ դուք հոգեպես քնած էք։ Երբ դուք կատակներով, անհոգությամբ, սիլի բիլի բաներով կորցնում էք ձեր զգոնություն, կորցնում էք ձեր հոգևոր արթնությունը։
    Սբ․ Հովհաննես Ոսկեբերանն գրում է, որ Տերը այս փոքր թվացող վտանգով նաև սպառնում է, ոչ միայն սովորական մարդկանց, այլ նաև այն բոլոր աշխարհի և հոգևոր պետերին, ովքեր պատասխանատու են ժողովրդի հոգևոր խնամքի համար։ Որպեսզի նրանք չընկնեն ֆոտոսեսիանների ու անիմաստ բաների ետևից, այլ անդադար քարոզեն Ավետարանն ու ապաշխարություն մեր ազգին։
    Նայեք, այս առակի մեջ, Քրիստոսը ցույց է տալիս, որ սուտը գալիս է ճշմարտությունից հետո, ինչի մասին վկայում է նաև կյանքի փորձը։ Փաստորեն, մարգարեներից հետո գալիս են սուտ մարգարեներ, առաքյալներից հետո՝ սուտ առաքյալներ, Քրիստոսից հետո՝ նեռ։ Քանի որ հիմա նա չի կարող առևանգել Քրիստոսի վրա արմատացած մարդուն, սպասում է, հենց նա կորցնի իր զգոնությունը, մոլորություն է ցանում այդ մարդու մտքերի մեջ։
    Սա ուրիշ տեսակի խաբեություն է։ Հիշու՞մ էք Սերմանցանի առակի մեջ Տեր ցույց տվեց որ ճամփեզերքի վրա ընկած սերմերը չարը միանգամից կերավ։ Այնտեղ սատանան ակնթարթորեն գողացավ այն ինչ սերմանվել էր։ Նույնիսկ չթողեց որ արմատավորվի, քանի որ այդ մարդիկ լսում են Արքայության խոսքը ու չեն հասկանում։ Բայց Սատանան ունի մի այլ, ավելի խորամանկ մեթոդ՝ մարդկանց գայթակղելու համար։ Այն մարդկանց կյանքում, ովքեր արդեն ապրում են ճշմարտությամբ, նա սպասում է, հենց այդ մարդիկ մի քիչ թուլանում են, սկսում է ցանել մոլորության սերմերը, ու դրանք շատ նման են ճշմարտությանը։
    Քրիստոսը սատանային անվանում են մարդկանց թշնամի, քանի որ նա վնասում է մարդկանց: Նա ցանկանում է վնասել մեզ, թեև իր այդ ցանկությունը չի եկել մեր դեմ թշնամությունից, այլ Աստծո դեմ թշնամությունից: Սա պարզ է դարձնում, որ Աստված մեզ ավելի շատ է սիրում, քան մենք ինքներս մեզ: Նայեք մյուս կողմից, թե որն է սատանայի չարությունը: Նա նախկինում չէր ցանում, քանի որ ոչնչացնելու բան չկար։ Բայց երբ ամեն ինչ արդեն ցանված է, նա նաև ցանում է, որպեսզի փչացնի այն, ինչը շատ աշխատուժ արժեցավ գյուղացուն։ Այ այդպիսի նենգ թշնամի է սատանան։ Սա ամբողջ առակի մեկնությունը չէ, որովեհտև շարունակությունն էլ կա, թէ ինչպես պետք է վարվել որոմների հետ։ Բայց այդ մասին թերևս մի այլ անգամ։ Իսկ այժմ գլխավոր միտքը, որ ուզում եմ թողնել ձեզ, այն է, որ ձեր հոգևոր զգոնություն մի կորցրեք։ Մի թուլացեք։ Պահեք Քրիստոսի պատվիրանները և միշտ հոգևոր ձևով արթնուն մնացեք։ Մի թուլացեք աղոթքից, մի թուլացեք բարի գործեր անելուց, մի թուլացեք ուտել խմելով ու անկապ անեկդոտներ պատմելով։ Ուշադրություն դարձրեք ձեր հագ ու կապին ու ձեր ու փոխաբերական իմաստով ասած, ձեր ոտքերի ու դոշերի միսը մի ցույց տվեք մարդկանց, հատկապես դուք աղջիկներ։ Հետևեք ձեր խոսքերին, հրաժարվեք հայհոյություն անելուց և մաքուր պահեք ձեր մտքերը։ Հենց մի քիչ թուլացաք, սատանան որոմ կցանի, ու դուք չէք իմանա։ Միշատ կարդացեք Աստվածաշունչն ու լսեք եկեղեցու հայրերի բացատրությունները։ Այդպիեսով դուք ավելի ապահով ու արթուն վիճակում կլինեք։

ความคิดเห็น • 131

  • @SusannaKharibyan-cl5li
    @SusannaKharibyan-cl5li 4 หลายเดือนก่อน

    Եղբայրս Թող փառավորվի Տերը։Քրիստոսով մաքրենք մեր հանդերձները։ Ամեն։

  • @lilitkarapetyan6034
    @lilitkarapetyan6034 ปีที่แล้ว +31

    Օրհնյալ է այն մարդը ով ապավինում է ԱՍՏԾՈՒՆ, ով իր հույսը դրել է ԱՍՏԾՈՒ վրա և որի միակ հույսը Տեր ԱՍՏՎԱԾ Է🙏🙏🙏

  • @nellyaraqelyan7460
    @nellyaraqelyan7460 ปีที่แล้ว +20

    Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի🙏

  • @nelliparsamyan9705
    @nelliparsamyan9705 ปีที่แล้ว

    Ամեն։Փառք մեր փառահեղ Տիրոջը ։

  • @user-vw8bq7hj2j
    @user-vw8bq7hj2j 4 วันที่ผ่านมา

    Փառք Տիրոջ Ամեն🙏🏻🙏🏻🙏🏻

  • @rozatovmasyan995
    @rozatovmasyan995 ปีที่แล้ว +14

    ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՔԵԶ ԱՐՄԵՆ ՋԱՆ 🙏🙏🙏

  • @user-dl9zu8pc1m
    @user-dl9zu8pc1m ปีที่แล้ว +17

    Փառք փառք փառք գոհություն ու փառք մեր ամենակարող Աստծուն ամեն։🙏💋🕊🕊🕊🕊🕊

  • @nunealaverdyan7939
    @nunealaverdyan7939 ปีที่แล้ว +14

    Բարիք կամեցող,ով Տեր Հիսուս մի թող ինձ իմ անձիս կամքով գնալ,այլ առաջնորդիր ինձ՝ լինելու միշտ ըոտ Քո բարեսեր կամքի,և ողորմիր Քո արարածներին և ինձ բազմամեղիս։Փառք Ամենասուրբ Երրորդությանը.Ամեն🙏🏻🙏🏻🙏🏻❤️❤️❤️

  • @k.susanna6762
    @k.susanna6762 6 หลายเดือนก่อน

    Ամեն, եղբայր ջան։
    Տերը օրհնի ձեզ

  • @ninamujikyan4690
    @ninamujikyan4690 3 หลายเดือนก่อน

    Շնորհակալություն միշտ շատ հաճույքով լսում եմ ձեր հաղորդումները ,։ Ամեն

  • @aigerim1213
    @aigerim1213 7 หลายเดือนก่อน

    Аствац зорацни та имастуцюн. Артун пайир Тер ев вохоомир🙏🙏🙏

  • @julietasargsyan8285
    @julietasargsyan8285 2 หลายเดือนก่อน

    Աստված օրհնի քեզ ու քո տունը եղբայրս ,հոգեշահ քարոզներդ լսելով գոտեպնդվում եմ եվ համոզված եմ , որ Աստված է խոսում քո բերանով 🙏

  • @user-jv4nw7lk3q
    @user-jv4nw7lk3q ปีที่แล้ว +8

    Տեր ՀԻՍՈՒՍ ամենակարող՛մի թող Հայ ազգին գնալ փորձության, այլ փրկիր մեզ չարից, օգնիր Տեր՛ արթուն մնանք հոգևոր կյանքի մեջ։ ԱՄԵՆ🙏🙏🙏

  • @jannapetrosyan2445
    @jannapetrosyan2445 ปีที่แล้ว +4

    Քրիստոս ներիր մեր մեքերը և պահապան եղիր հայ ազգին։

  • @anikhachatryan8679
    @anikhachatryan8679 ปีที่แล้ว +17

    Փառք Սուրբ Երրորդության ը🙏 Տեր ողորմյյա Քո արարածներին և ինձ բազմամեղիս🙏 գթա, փրկյա ազատյա Հայ ազգիս Հիսուսի անունով աղոթեցի🙏 Ամեն🙏 ❤🙏

  • @user-hl6le6ww3g
    @user-hl6le6ww3g ปีที่แล้ว

    Parq Tiroj@orhnyal E Tiroj Anun@Amen

  • @Amik0096
    @Amik0096 ปีที่แล้ว +34

    Փառք Տիրոջն ամեն ինչում և ամեն բանում։🙏🙏🙏

  • @gayane56
    @gayane56 ปีที่แล้ว +5

    Փառք Աստծո Օրհնյալ է Աստված հավիտյանս հավիտենից Ամեն

  • @covinargasparyan573
    @covinargasparyan573 ปีที่แล้ว +6

    Կարդացեք Աստվածաշունչը, Աստծո Սուրբ գիրքը, և ոչ ոք երբեք ձեզ չի կարող ոչնչով խաբել

  • @jiroparonyan8205
    @jiroparonyan8205 9 หลายเดือนก่อน

    AMEN PARQ HAYR ASTCUN VORDI ASTCUN EV SURB HOGUN AMEN 🙏

  • @arminehovhannisyan2025
    @arminehovhannisyan2025 ปีที่แล้ว +21

    Տերը մեզ զորավիկ դարձնի,օգնի որ մենք ճանաչենք մեր թշնամուն և հեռու մնանք։Աղոթել անդաթար🙏♥️

  • @susannasimonyan518
    @susannasimonyan518 ปีที่แล้ว +11

    Շնորհակալություն Արմեն ջան Աստված օրհնի Ձեզ

  • @norasargsyan1170
    @norasargsyan1170 ปีที่แล้ว +2

    Մեր հույսը փրկիչը Տեր Հիսռւսն է փառք Տիրոջը 🙏🙏🙏🙏🙏🙏🙏

  • @liannamkrtchyan7605
    @liannamkrtchyan7605 ปีที่แล้ว +8

    Բարի լույս բոլորիս։Տերը ողորմի բոլորիս

  • @elmaskesyan2187
    @elmaskesyan2187 ปีที่แล้ว +4

    Տէր մեր փառքտ շատ լինի ես հավատւմ միայնիմ սրտի Աստծւ 🙏🙏🙏🙏🙏🙏🙏

  • @user-jv4nw7lk3q
    @user-jv4nw7lk3q ปีที่แล้ว +2

    ԱՄԵՆ՛ Քո փառքը շատ լինի, Տեր։🙏🙏🙏

  • @user-ex8rz7vq5x
    @user-ex8rz7vq5x 9 หลายเดือนก่อน +1

    Parq Tiroj Parq Hisusin ❤❤❤

  • @nellyaraqelyan7460
    @nellyaraqelyan7460 ปีที่แล้ว +4

    Տեր Հիսուս, օգնիր ինձ մեղավորիս🙏

  • @user-gu7pd7dd9n
    @user-gu7pd7dd9n ปีที่แล้ว +4

    Մի հարց Աստվածաշնչում գրված է կրակի վրայով մի թռեք , իսկ եկեղեցին հակասում է Աստվածաշնչին ։

  • @alik22081
    @alik22081 4 หลายเดือนก่อน

    Շնորհակալ եմ։

  • @arminevaragyan4044
    @arminevaragyan4044 ปีที่แล้ว +1

    Sat hzor xosk shnorhakalutyn mstapes stapecnox xosk aselu hamar astvac dzez shnori mech pahi

  • @ruzannagrigoryan2171
    @ruzannagrigoryan2171 ปีที่แล้ว +2

    Ինչքան ճշմարտ,մատչելի ու յուրաքանչյուր մարդու համար հասանելի եք բացատրում Փառք Աստծո,որ կա ձեզ պես մարդ ու այդքան սիրով,հոգատար բացատրում է ամեն ինչ

  • @user-fn2uc1vw1l
    @user-fn2uc1vw1l 6 หลายเดือนก่อน

    Благослави вас БОГ Армен джан будьте всегда с нами 😂❤👍🙏🙏🙏

  • @grigoryangayane4661
    @grigoryangayane4661 ปีที่แล้ว +2

    Ամեն 🙏🙏🙏։ Օրհնեալ է Հարությունը ՔՐԻՍՏՈՍԻ։ Փա՛ռք Սուրբ Երրորդությանը։Շնորհակալություն Արմեն ջան այս գեղեցիկ հոգևոր նախաճաշի համար, Աստված օրհնի Քեզ։

  • @user-qt3rs6te2z
    @user-qt3rs6te2z ปีที่แล้ว +2

    Փառք հորը, որդուն, և սուրբ հոգուն, միակ ձշմարիտ աստծուն: Ա Մ Ե Ն🙏🙏🙏🙏🙏🙏🙏

  • @anikakosyan8503
    @anikakosyan8503 ปีที่แล้ว

    Ամեն🙏🙏🙏

  • @lyudmilagas4161
    @lyudmilagas4161 ปีที่แล้ว +1

    Ֆեր Աստէսծ զգոնություն տուր մեր հայ ժողովուրդին, և ներիր մեր մեղքերը խնդրում եմ։Ամեն🙏🙏🙏

  • @imxohanocmeripogosyan8881
    @imxohanocmeripogosyan8881 5 หลายเดือนก่อน +1

    Լինելով Աստծո զավակ' վստահ եմ որ կտարբերեմ կեղծիքը,Աստծուն լսելով և խոնարհ լինելով կհաղթահարենք ամեն բան Ամեն Փառք Տիրոջը ✝️

  • @juliettavardikyan1032
    @juliettavardikyan1032 ปีที่แล้ว +3

    ՓԱՌՔ ՔԵԶ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ,Զորացրու մեր հավատքը, տուր մեզ հոգևոր իմաստություն Քո կամքը կատարելու և չարին դիմակայելու,լինենք զգոն և գործենք ՔՈ ճշմարիտ խոսքի համաձայն ԱՄԵՆ ❤

  • @hovenhoven7936
    @hovenhoven7936 ปีที่แล้ว +1

    🙏🏻 🙏🏻 🙏🏻 🙏🏻 🙏🏻

  • @narinesoxomonyan3971
    @narinesoxomonyan3971 9 หลายเดือนก่อน

    ԱՄԷՆ

  • @mariamkarapetyan9715
    @mariamkarapetyan9715 ปีที่แล้ว +7

    HISUS QRISTOSI SPASAVOR, TERN orhni qez u tun@ qo amboxch u qo tsarajutjun@,
    Amén ❤🙏🙏💪💪💪💯.

  • @user-hz1kr4mo2y
    @user-hz1kr4mo2y ปีที่แล้ว

    Ամեն

  • @user-gl6mx8eh8w
    @user-gl6mx8eh8w วันที่ผ่านมา

    ❤❤❤🎉🎉🎉😢😢😢

  • @karinechilingaryan3381
    @karinechilingaryan3381 ปีที่แล้ว

    Amen🙏🙏🙏

  • @ashotmakaryan670
    @ashotmakaryan670 ปีที่แล้ว +10

    Խնդրում եմ շատ աղոթենք Արցախ աշխարհի համար:

  • @tigrlevyan4035
    @tigrlevyan4035 ปีที่แล้ว +6

    PARQ MER ERKNAYIN HOR@ VORDUN EV SURB HOGUN AYJM EV MISHT EV HAVITYANS HAVITENIC AMEN...

  • @aqsenyabaghdasaryan8435
    @aqsenyabaghdasaryan8435 ปีที่แล้ว +3

    Ամեն🙏։

  • @narinegevorgyan4299
    @narinegevorgyan4299 ปีที่แล้ว +2

    Спасибо большое ✝️🙏🙏🙏🙏🙏✝️Амен 🙏🙏🙏🙏🙏✝️

  • @mariamkarapetyan9715
    @mariamkarapetyan9715 ปีที่แล้ว +6

    Ter@ mez voxorma u zoratsni❤❤❤

  • @meruzhangamer6867
    @meruzhangamer6867 ปีที่แล้ว +1

    Այո Արմեն ջան արթուն մնանք հոգով մտքով և մեր սիրտը թող միշտ բաց լինի Աստծո ճշմարիտ խոսքին ճիշտ ճանաչենք Աստծուն և հաստատուն մնանք և լինենք մեր Տեր ու փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ նրա տաճարի մեջ որն է Ուղափառ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ամեն Փառք Սուրբ Ամենասուրբ Երրորդությանը Ամեն

  • @elizatorosyan9868
    @elizatorosyan9868 ปีที่แล้ว +2

    ԱՌԱՋ ԱՍՏՎԱԾ 🙏❤️🌿
    ՓԱ՜ՌՔ ՔԵ՜Զ ՏԵ՜Ր, ԱՍՏՎԱԾ ՄԵ՜Ր🙏❤️🌿
    ՓԱ՜ՌՔ ՔԵ՜Զ ՏԵ՜Ր ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ, ՈՐԴԻ՜ ՃՇՄԱՐԻՏ ԲԱՐՁՐՅԱԼՆ ԱՍՏԾՈ ՓԱ՜ՌՔ ՔԵ՜Զ, ՏԵ՜Ր ԼՍԻ՜Ր ՄԵ՜Ր ԱՂՈԹՔՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԻ՜Ր ՄԵ՜Զ ԲԱԶՄԱՄԵՂՆԵՐԻՍ 🙏❤️🌿
    🙏❤️🌿 ՕՐՀՆՈՒԹՅՈՒ՜Ն ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐՈՒ՜Մ .ԱԼԵԼՈՒԻԱ ՕՐՀՆԵԱ՜Լ ՀԱՄԱԳՈՀ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆՆ ` ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԱՅԺՄ ԵՎ ՄԻՇՏ ՀԱՎԻՏԵԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ 🙏❤️🌿 ՃԱՇԱԿԵՑԵ՜Ք ԵՎ ՏԵՍԵ՜Ք ԹԵ ՈՐՔԱ ~ Ն ՔԱՂՑՐ Է ՏԵՐԸ. ԵՐԱՆԵԼԻ Է ԱՅՆ ՄԱՐԴԸ , ՈՐ ՀՈՒՅՍԸ ԴՐԵԼ Է ՆՐԱ ՎՐԱՅ ԵՎ ԵՐԲԵ՜Ք ֊ ԵՐԲԵ՜Ք ԱՄՈԹՈՎ ՉՊԻՏԻ ՄՆԱՅ 🙏❤️🌿
    ՍԵՐ ԱՆՈՒՆ` ՀԻՍՈՒՍ ,
    ՍԻՐՈՎ ՔՈ ՃԸՄԼԵԱ՜
    ՍԻՐՏ Ի՜Մ ՔԱՐԵՂԵՆ 🙏❤️🌿
    ՄՈԼՈՐՎԱԾՆԵՐԻՆ ԴՈՒ ԴԱՐՁԻ ԲԵՐՈՂ ,
    ԴԱՐՁՐՈՒ ՄԵԶ ՄԵՐ ՉԱՐ ՍՈՎՈՐ ՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
    ԲԱՐԻ ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ ,
    ՄԵ՜Ր ՀՈԳՈՒՄ ԲԵՎԵՌԻՐ ՍՈՍԿԱԼԻ ՕՐԸ ՄԱՀՎԱՆ ,
    ԵՐԿՅՈՒՂԸ ԳԵՀԵՆԻ
    ԵՎ ՍԵՐԸ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ,
    ՈՐՊԵՍԶԻ ԶՂՋԱՆՔ ՄԵ՜Ր ՄԵՂՔԵՐԸ
    ԵՎ ԳՈՐԾԵՆՔ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ,
    ԵՎ ՈՂՈՐՄԻ՜Ր ՔՈ ԱՐԱՐԱԾՆԵՐԻՆ
    ԵՎ ԻՆՁ` ԲԱԶՄԱՄԵՂԻՍ 🙏❤️🌿
    ԱՍՏԾՈ ԱՌԱՏ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՂՂԵԿԻՑ ԼԻՆԻ ՀԱՄԱՅՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԺՈՂՈՎՐԴԻՆ , ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ՄԻՆՉԵՎ ՀԱՎԻՏՅԱՆ 🙏❤️🌿
    Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ ՈՒ Թ Յ ՈՒ՜Ն 🙏❤️🌿

  • @hagopshahinian
    @hagopshahinian ปีที่แล้ว +3

    Ամէն

  • @user-vm8ml2md9q
    @user-vm8ml2md9q ปีที่แล้ว +3

    Շնորհակալություն ❤🙏❤

  • @animarti-manukyan691
    @animarti-manukyan691 ปีที่แล้ว +3

    Շնորհակալություն🙏🏻🙏🏻🙏🏻

  • @alvardmakichyan4598
    @alvardmakichyan4598 ปีที่แล้ว

    Թշնամին ներսից է։

  • @susannasimonyan518
    @susannasimonyan518 ปีที่แล้ว +2

    Փառք Տիրոջը

  • @tigranmadoyan4687
    @tigranmadoyan4687 ปีที่แล้ว +3

    Amen❤

  • @evelinavardanyan8203
    @evelinavardanyan8203 ปีที่แล้ว +2

    Ամեն🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼

  • @annamatevosyan4333
    @annamatevosyan4333 ปีที่แล้ว +3

    Mer hayrere voch bolorn en arjani hayr kochvelu....biznesov en zbaxvac u talanov...

  • @arusyakyeghiazaryan3969
    @arusyakyeghiazaryan3969 ปีที่แล้ว +3

    Շնորհակալություն❤️🙏

  • @lusinevardanyan704
    @lusinevardanyan704 ปีที่แล้ว +3

    🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻

  • @HAYK777
    @HAYK777 ปีที่แล้ว +1

    ՏԵՐ ՀԱՅՐ ԱՍՏԾՈՆ ՓԱՌՔ,
    ՏԵՐ ՅԻՍՒՍ ՈՐԴԻ ԱՍՏԾՈ ԱՆՒՆՈՎ։
    ՍՒՐԲ, ՍՒՐԲ, ՍՒՐԲ
    ՏԵՐ Է ԱՄԵՆ ԶՈՐՒԹՅՒՆՆԵՐԻ։
    ԱՅՈ ԵՎ ԱՅՈ
    ՃՇՄԱՐԻՏ Է ԵՎ ԱՅԴՊԵՍ։

  • @shushikgerolimou5664
    @shushikgerolimou5664 ปีที่แล้ว +1

    Amen

  • @arevik57
    @arevik57 ปีที่แล้ว

    🙏🙏🙏😊😊😊❤️❤️❤️

  • @user-vo1mh6nj2x
    @user-vo1mh6nj2x ปีที่แล้ว +2

    Барк Аменакарох Тирочь 🙏🙏🙏 Аствац огнакан у пайапан лини мез болорис . Мехайем кез Тер , вохормя инц мехаворис .

  • @sevanmardirossian401
    @sevanmardirossian401 ปีที่แล้ว +1

    հրաշք էք դուք եղբայր Արմէն

  • @margaritamargarian9704
    @margaritamargarian9704 ปีที่แล้ว

    АМЕН 🙏

  • @user-ce3ur9vx8m
    @user-ce3ur9vx8m 2 หลายเดือนก่อน

    Ամեն 🇦🇲🇦🇲🇦🇲

  • @ashotmakaryan670
    @ashotmakaryan670 ปีที่แล้ว +4

    Մենք հայերս ամեն աղանդ սիրում ենք գնանք բացի հայ առաքելական սուրբ եկեղեցուց: Հատկապես զարմանում եմ որ տղամարդիկ են ներգրավում, այսինք կորցնում են զգոնությունը և հովիվներ են դառնում և կանանց են ներգրավում, կատարում են կրկնամկրտույուններ, մեռոնն են ջնում: Տղամարդ նշանակում է պատասխանատվություն: Պատասխանաոտւ երկրի և պետության հանդեպ:

  • @marimartirosyan15
    @marimartirosyan15 ปีที่แล้ว +1

    Ամեն🙏🙏🙏❤️

  • @liariksargsyan7599
    @liariksargsyan7599 ปีที่แล้ว +1

    Ամեն💌

  • @nairasardaryan3270
    @nairasardaryan3270 ปีที่แล้ว +5

    ❤❤❤❤❤

  • @angellazaryan4715
    @angellazaryan4715 ปีที่แล้ว +1

    Ամեն 🙏🏻❤️

  • @Mayisjan21
    @Mayisjan21 ปีที่แล้ว +1

    Ամեն🙏

  • @albinastepanyan9002
    @albinastepanyan9002 ปีที่แล้ว +1

    Չգիտեմ ում նկատի ունեք աղանդավոր ասելով բայց մենք ծեսեր չենք անում ու ձգտում ենք ապրել ըստ Ավետարանի

  • @user-sw2ir7rm9t
    @user-sw2ir7rm9t ปีที่แล้ว +1

    Фарк ем кес Исус Кристось огнир мер мткерь мишт кес ет линелу амен🙏🙏🙏🙏🙏

  • @karinetadevosyan2246
    @karinetadevosyan2246 ปีที่แล้ว

    💥💥💥

  • @levonyeritsyan5165
    @levonyeritsyan5165 ปีที่แล้ว +1

    Ամէն ❤

  • @user-ee8rb9ys2w
    @user-ee8rb9ys2w 8 หลายเดือนก่อน

    ԱՄԵՆ

  • @mayastepanyan
    @mayastepanyan ปีที่แล้ว +2

    ❤❤❤

  • @rosietimuryan698
    @rosietimuryan698 ปีที่แล้ว +1

    Shnorhakal enk

  • @user-sp4eo2jd4v
    @user-sp4eo2jd4v ปีที่แล้ว +1

    AMEN

  • @leyliunanyan1944
    @leyliunanyan1944 ปีที่แล้ว +1

    Amen 🙏

  • @siraluysarakelian-ne2ow
    @siraluysarakelian-ne2ow ปีที่แล้ว +2

    Հարգելի Արմեն Հարեյան, խնդրում եմ բացատրեք Թուղթ Եբրայեցիներին 10 գլուխը, գոնե այդքանը։
    Սերմանել կրոն դեռեւս չի նշանակում թրծել հավատացյալ։

  • @user-fh4bq1tv5f
    @user-fh4bq1tv5f ปีที่แล้ว +1

    Парк Тирочы 🙏🙏🙏❤❤❤

  • @user-ti7kn3el5c
    @user-ti7kn3el5c ปีที่แล้ว +1

    🙏🙏🙏

  • @MAKH.
    @MAKH. ปีที่แล้ว +5

    Իսկ ես տեսել եմ թե ինչպես է աղանդավորը բացատրում առաքելական եկեղեցու հետևորդին, որ չի կարելի դատել ուրիշներին։Ինչու առաքելական եկեղեցու հետևորդը չի հասկացել դա տարիների ընթացքում և այդ մասին նրան պետք ա ասի աղանդավորը՞։

    • @gayanesargsyan64
      @gayanesargsyan64 ปีที่แล้ว +6

      Իրանց կարծիքով աղանդավորը։Եթե մեկը իրանց մեջ չի,ուրեմն աղանդավոր է։Իհարկե կան աղանդավորական շարժումներ,բայց բոլորին են ասում։Կամ չեն տարբերում,կամ էլ չեն ուզում տարբերել։

  • @-dedmoroz
    @-dedmoroz ปีที่แล้ว +1

    🙏

  • @silvaarzumanyan6206
    @silvaarzumanyan6206 ปีที่แล้ว +1

    👍👍👍🙏🙏🙏🫀🫀🫀

  • @user-xs9gr8jn8h
    @user-xs9gr8jn8h ปีที่แล้ว +3

    ինչ է նշանակում հոգեվոր կյանք

    • @ashotmakaryan670
      @ashotmakaryan670 ปีที่แล้ว +3

      աղոթք , պահք ,ողորմություն, բարի գործեր, Աստվածաշնչի և Նարեկի ընթերցանություն, մեղքից հրաժարում:

  • @samvelpetrosyan4138
    @samvelpetrosyan4138 ปีที่แล้ว +1

    Haytnutyun 16.12

  • @user-dw8xe1tw6s
    @user-dw8xe1tw6s ปีที่แล้ว

    Բարև ձեզ։ Խնդրում եմ պատմեք աղանդավորների մասին, նշեք աղանդավորների անվանումները, որոնք են։

  • @solsolo1214
    @solsolo1214 ปีที่แล้ว

    Амен.

  • @iragasparyan413
    @iragasparyan413 2 หลายเดือนก่อน

    Արմեն ջան,անհանգստացած չեք որոշ եկեղեցականների վարքագծով?

  • @karomelkonyan9501
    @karomelkonyan9501 ปีที่แล้ว +2

    aymard es mard@ vor chi xosum axandneric, nervers xaxtvuma. apeeeeer miat gna cer araqekakan ekexecum tes inchera katarvuuuuum heto nor urishnerin qnnadatiii

  • @samvelpetrosyan4138
    @samvelpetrosyan4138 ปีที่แล้ว +3

    Hisusn nkarneri mej chi..dranq kurqer en

  • @user-zb9ox3wu9d
    @user-zb9ox3wu9d ปีที่แล้ว

    Բարև Ձեզ, իսկ ո՞ր եկեղեցին է ճիշտ ( Առաքելակա՞ն)

    • @ashotmakaryan670
      @ashotmakaryan670 6 หลายเดือนก่อน

      Այո։Միայն Հայ առաքելական Սուրբ եկեղեցի։

  • @srbuigamladzhyan863
    @srbuigamladzhyan863 ปีที่แล้ว

    Ես հարց ունեմ խնդրում եմ ինձ պատասխանեք։
    Հիսուսի գալուստը հափշտակությունը ըլինելու է նեռի գալուց առաջ թե այդ յոթ տարիների ժամանակ։

  • @sevakpndukyan6493
    @sevakpndukyan6493 ปีที่แล้ว

    Աստված օրհնի քեզ Արմեն ջան☝️🙏
    ճշմարտությունը որ եկեղեցին է '?
    առաքելական ,կատոլիկ ,
    ուղափառ թե ավետարանական եկեղեցիները???

    • @ashotmakaryan670
      @ashotmakaryan670 ปีที่แล้ว +2

      Հայերի համար միայն և միմիայն Հայ Առաքելական սուրբ եկեղեցին է:

    • @gayanesargsyan64
      @gayanesargsyan64 ปีที่แล้ว

      Եկեղեցին Քրիստոսինն է ու մեկն է։Ցավոք այն մասնատված է։Կհիշե՞ք այն առակը կարապի,գայլաձկան և խեցգետնի մասին,որ սայլը ամեն մեկը իր ուղղությամբ էր քաշում։Այսօր նույնը անում են Քրիստոսի մարմնի հետ.որն է եկեղեցին։Բոլորը պետք է միավորվեն ու միասին գործեն։Դրա համար էյ այսօր ժողովուրդն էլ չգիտի թե ո՞րն է ճիշտը։