Sahak Patriarq,Mardkutyan Harutyuny2008 Սահակ Պատրիարք, Մարդկության Հարությունը, Էջմիածին 2008 թ

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 2 พ.ค. 2024
  • Ա Կորնթացիներին 15
    Հարուցյալ մարմինը
    15։35. Բայց մեկը գուցե հարց տա. «Ինչպե՞ս են հարություն առնում մեռելները կամ ի՞նչ մարմնով են գալու»։ 36 Անմի՛տ, այն, ինչ դու սերմանում ես, չի բուսնի, մինչև չմեռնի։ 37 Եվ այն, ինչ սերմանում ես, մի պարզ հատիկ է՝ ցորենի կամ ուրիշ սերմերի, և ոչ թե այն, ինչ ծլելու է։ 38 Աստված այդ հատիկին տալիս է մի մարմին, ինչպես ինքն է կամենում և սերմերից յուրաքանչյուրին՝ իրեն հատուկ մարմինը։ 39 Ամեն մարմին նույնը չէ. մարդկանց մարմինն ուրիշ է, կենդանիների մարմինը՝ ուրիշ, թռչունների մարմինն ուրիշ է, ձկների մարմինը՝ ուրիշ։ 40 Կան նաև երկնավոր մարմիններ ու երկրավոր մարմիններ, բայց ուրիշ է երկնավոր մարմինների պայծառությունը, ուրիշ՝ երկրավոր մարմինների պայծառությունը, 41 ուրիշ է արեգակի պայծառությունը, ուրիշ՝ լուսնի պայծառությունը և ուրիշ՝ աստղերի պայծառությունը։ Աստղն էլ աստղից տարբերվում է իր պայծառությամբ։ 42 Ճիշտ այդպես է նաև մեռելների հարությունը. հողի մեջ է դրվում եղծելի վիճակում և հարություն առնում անեղծ. 43 հողի մեջ է դրվում անարգ վիճակում և հարություն առնում փառքով. հողի մեջ է դրվում տկար վիճակում և հարություն առնում զորությամբ. 44 հողի մեջ է դրվում իբրև շնչավոր մարմին և հարություն առնում իբրև հոգևոր մարմին։ Եթե կա շնչավոր մարմին, կա նաև հոգևորը։ 45 Այդպես էլ գրված է, որ առաջին մարդը՝ Ադամը, «եղավ իբրև շնչավոր էակ» (Ծնն. 2.7), երկրորդ Ադամը՝ կենդանարար հոգի։ 46 Բայց նախ չեղավ հոգևոր մարմինը, այլ՝ շնչավորը, և ապա՝ հոգևորը։ 47 Առաջին մարդը, լինելով երկրից, հողեղեն է, իսկ երկրորդ մարդը՝ Տերը, երկնքից։ 48 Ինչպես հողեղենն էր, նույնպես և մենք ենք՝ հողեղեններս, և ինչպես երկնավորն է, նույնպես էլ կլինեն երկնավորները։ 49 Ինչպես հողեղենի պատկերը կրեցինք, երկնավորի պատկերն էլ կկրենք։ 50 Այն եմ ուզում ասել, եղբայրնե՛ր, որ մարմինն ու արյունը չեն կարող ժառանգել Աստծու թագավորությունը. եղծելին չի կարող ժառանգել անեղծությունը։ 51 Ահա ձեզ մի խորհուրդ եմ հայտնում. ոչ բոլորս ենք ննջեցյալ դառնալու, բայց բոլորս նորոգվելու ենք, 52 հանկարծակի, մի ակնթարթում, վերջին շեփորի ձայնով, որովհետև շեփորը կհնչի, և մեռելները հարություն կառնեն առանց ապականության, և մենք կնորոգվենք։ 53 Անհրաժեշտ է, որ այս ապականացու մարմինն անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինն անմահությամբ զգեստավորվի։ 54 Եվ երբ այս մահկանացու մարմինը զգեստավորվի անմահությամբ, և այս եղծելի մարմինը՝ անեղծությամբ, այդժամ կիրականանա գրված խոսքը, թե՝
    «Մահը կուլ գնաց հաղթանակին (Ես. 25.8)։
    55 Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը,
    ո՞ւր է, գերեզմա՛ն, քո խայթոցը (Ովս. 13.14)»։

ความคิดเห็น • 3

  • @user-hp8iw1df8q
    @user-hp8iw1df8q 2 หลายเดือนก่อน +1

    Շնորհակալռւթյռւն Սրբազան ջան

  • @liliahovhannisyan3317
    @liliahovhannisyan3317 2 หลายเดือนก่อน +1

  • @gayanehovnanyan4403
    @gayanehovnanyan4403 2 หลายเดือนก่อน +1

    Տեսանյութը կիսատ մնաց ինչ էր ասել Սրբազանը որեվե մեկը կպատասխանի