Sahak Patriarq, Harutyan masin-4, Ejmiatsin 2010, Սահակ Պատրիարք, Հարության մասին֊4, Էջմիածին 2010թ

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 9 พ.ค. 2024
  • Հովհաննեսի Ավետարան 21
    1 Դրանից հետո Հիսուսը դարձյալ հայտնվեց իր աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մոտ։ Եվ հայտնվեց այսպես։ 2 Սիմոն Պետրոսը, Թովմասը՝ Երկվորյակ կոչվածը, Նաթանայելը՝ Գալիլեայի Կանա քաղաքից, Զեբեդյան եղբայրները և աշակերտներից ուրիշ երկու հոգի միասին էին։ 3 Սիմոն Պետրոսը նրանց ասաց. «Գնում եմ ձուկ որսալու»։ Նրան ասացին. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ»։ Գնացին, նավակ մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ 4 Վաղ առավոտյան Հիսուսը կանգնած էր ծովեզերքին, բայց աշակերտները նրան չճանաչեցին։ 5 Հիսուսը նրանց ասաց. «Տղանե՛ր, ուտելու բան չունե՞ք»։ Նրան պատասխանեցին՝ ո՛չ։ 6 Նրանց ասաց. «Ուռկանը նավակի աջ կո՛ղմը գցեք և կգտնեք»։ Գցեցին և ձկների առատությունից չէին կարողանում այն դուրս քաշել։ 7 Այն աշակերտը, որին սիրում էր Հիսուսը, Պետրոսին ասաց. «Տերն է»։ Սիմոն Պետրոսը, լսելով, որ Տերն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, և իրեն ծովի մեջ նետեց։ 8 Մյուս աշակերտները նավակով եկան, և քանի որ ցամաքից հեռու չէին, այլ երկու հարյուր կանգունի չափ միայն, սկսեցին քաշել ուռկանը ձկներով հանդերձ։ 9 Երբ ցամաք ելան, տեսան վառված ածուխի մի կրակատեղ՝ վրան ձուկ ու հաց։ 10 Հիսուսը նրանց ասաց. «Բերե՛ք այն ձկներից, որ դուք հիմա որսացիք»։ 11 Սիմոն Պետրոսը նավակ մտավ ու ցամաք հանեց ուռկանը, որ լիքն էր հարյուր հիսուներեք շատ մեծ ձկներով։ Թեև այնչափ բան կար, բայց ուռկանը չպատռվեց։ 12 Հիսուսը նրանց ասաց. «Եկեք ճաշե՛ք»։ Եվ աշակերտներից ոչ ոք չէր համարձակվում հարցնել, թե՝ դու ո՞վ ես, որովհետև արդեն գիտեին, որ Տերն է։ 13 Հիսուսը եկավ, հաց ու ձուկ վերցրեց և տվեց նրանց։ 14 Սա երրորդ անգամն էր, որ մեռելներից հարություն առնելուց հետո Հիսուսը երևաց իր աշակերտներին։
    15 Երբ ճաշեցին, Հիսուսը հարցրեց Սիմոն Պետրոսին. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»։ Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, դու էլ գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց «Արածեցրո՛ւ իմ գառներին»։ 16 Երկրորդ անգամ հարցրեց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, դու էլ գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»։ 17 Երրորդ անգամ հարցրեց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն, թե՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»։ Հիսուսը նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։ 18 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում և գնում էիր, ուր որ կամենայիր. սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կբարձրացնես, և ուրիշները քեզ գոտի կկապեն ու կտանեն՝ ուր որ չես կամենա»։ 19 Այս ասաց՝ նշելով, թե ի՛նչ մահով պիտի փառավորի Աստծուն։ Եվ երբ այս ասաց, ավելացրեց. «Արի՛ իմ հետևից»։
    20 Պետրոսը շրջվեց ու տեսավ, որ այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, գալիս է իրենց հետևից. նա, որ ընկել էր նրա կրծքովն ու ասել. «Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»։ 21 Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Հիսուսին. «Տե՛ր, իսկ սա, սրան ի՞նչ կլինի»։ 22 Հիսուսը նրան ասաց. «Եթե ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ, քեզ ի՞նչ հոգ դրանից. դու արի՛ իմ հետևից»։ 23 Եվ այս խոսքը տարածվեց եղբայրների մեջ, թե իբր այդ աշակերտը չպիտի մեռնի։ Բայց Հիսուսը նրան չասաց, թե չպիտի մեռնի, այլ թե՝ «Ես կամենում եմ, որ նա ապրի, մինչև որ ես գամ»։ 24 Այդ աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որն էլ գրեց դրանք, և գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է։
    25 Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուսն արեց, որոնք, եթե մեկ առ մեկ գրված լինեին, կարծում եմ, թե այս աշխարհը բավական չէր լինի պարփակելու այդ գրքերը, եթե գրված լինեին։

ความคิดเห็น • 4

  • @gayanehovnanyan4403
    @gayanehovnanyan4403 2 หลายเดือนก่อน +3

    Փառք Աստծո Ձեր քարոզների համար

  • @user-ox2rz7jl7t
    @user-ox2rz7jl7t หลายเดือนก่อน

    Amen 🙏 Parq qez Ter AStvac mer

  • @sophieagbalian1039
    @sophieagbalian1039 2 หลายเดือนก่อน

    Ամե՜ն 🎉

  • @hagoplivonian9500
    @hagoplivonian9500 2 หลายเดือนก่อน

    Amen🙏🙏🙏