Charles Aznavour - Երբ սիրում ես ինձ | Quand Tu M'aimes (cover by BEN) 2021

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 5 ต.ค. 2024
  • Խոսքերը և երաժշտությունը` Շառլ Ազնավուրի
    Թարգմանությունը` Պերճ Թուրաբյանի
    LYRICS:
    Դա քամին է աշնան
    Փեշերիդ հետ խաղում
    Եւ անձրևն է գարնան
    Որ դեմքիս է մաղում
    Երբ սիրում ես ինձ
    Դա արևն է այրող
    Թափանցում մաշկիս տակ
    Ու զեփյուռն է շոյող
    Իր շնչով մեղմ ու տաք
    Երբ սիրում ես ինձ
    Դա և այս է և այն
    Անսկիզբ ու անվերջ
    Ու հազար ու մի բան
    Որ լցվում է իմ մեջ
    Եվ խլում իմ ուժերը
    Երբ սիրում ես ինձ
    Դա քո ճիչն է մարող
    Մեր սիրո անկողնում
    Որ տալիս է ինձ դող
    Աչքերիս մեջ լցնում
    Քնքշանքի արցունքները
    Երբ սիրում ես ինձ
    Դա աշխարհն է մեր դեմ
    Դերային խաղերով
    Եվ երկինք ու էդեմ
    Տրված՝ Աստծու ձեռքով
    Երբ սիրում ես ինձ
    Դա լույսի մեջ մթան
    Մեր բերկրանքն է վառվող
    Եւ փրփուրն օվկիանի
    Մատներիդ մեջ հալվող
    Երբ սիրում ես ինձ:
    Դա մարմինդ է կրքոտ
    Իմ ձեռքով խմորված
    Իմ մարմնին այնքան մոտ
    Հևասպառ ու քամված
    Ու մեր մեղմ գգվանքները
    Երբ սիրում ես ինձ:
    Դա մեր հևքն է քնքուշ
    Գիշերվա մեջ անհուն
    Տրտունջները անուժ
    Որ մեռնում են դառնում
    Մեր վերջին կարոտները
    Երբ սիրում ես ինձ,
    Երբ սիրում ես ինձ,
    Երբ սիրում ես ինձ,
    Դու իմ սեր...
    #CharlesAznavour #ErbSirumEsIndz
    Listen on SoundCloud:
    / charlesaznavour_quandt...

ความคิดเห็น • 2

  • @ashotgrigoryan9818
    @ashotgrigoryan9818 2 ปีที่แล้ว +6

    ապրես եղբայ , լավ կատարում էր , Շառլնել հրաշք երգեր է գրել։

  • @gagikghazaryan5380
    @gagikghazaryan5380 2 ปีที่แล้ว +5

    Apres