Զինվորի խոսքը երկնքից

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 29 ก.ย. 2024
  • Խոսքերի հեղինակ ` Աննա Վարդանյան
    Lyrics of the song: Anna Vardanyan
    "Կյանքը կարճ է " մտածում եք
    Ու կարծում եք, թե չկամ...
    Սակայն հաճախ մոռանում եք,
    Որ ինձնով է ձեր ՆԵՐԿԱՆ ։
    Մտածում եք ,թե գնաց ,
    Չեմ տեսնելու ոչ մի բան ,
    Բայց երկնքից լուռ կենաց
    Կերտում եմ ձեր ԱՊԱԳԱՆ ...
    Մտածում եք ՝ կյանքը խաղ է,
    Ինչ կլինի՝ չգիտեք ,
    Երկնքում մեր կյանքը տաղ է,
    Նայեք վերև, կտեսնեք ։
    Պայքարում եք էգոիզմով ,
    Իրար ծախում ու գցում ,
    Իսկ մենք ՝ հերոս տղաներով ,
    Ամոթից ենք աչք գոցում ։
    Մի նպատակ ունեինք մենք,
    Որ պայքարենք մինչև վերջ ,
    Իսկ մեր ներսի արժեքները
    Զգա ամեն հայը իր մեջ ։
    Ինչպիսին է դարձել դարը ՝
    Ստով լցված այս աշխարհը։
    Մտածում եք , թե կհոգնեք,
    Եթե հանկարծ իրար օգնեք ։
    Չենք մահացել, մի մտածեք,
    Թե չենք տեսնում վերևից ,
    Ոնց են ոմանք մեր գործը սուրբ
    Ոչնչացնում արմատից։
    Մենք չենք ուզում ձեզնից ծաղիկ ,
    Պետք չէ ,որ մեզ այցելեք ,
    Չէ՞որ տունը մեր երկինքն է,
    Պետք չէ, որ գաք ու հոգնեք։
    Ուզում ենք ,որ ծաղիկներն այդ
    Տաք նրան ,ով մարդ է թանկ ,
    Մի սպասեք, որ նա մահանա ,
    Որ նոր հիշեք, ծաղիկ տաք ։
    Չնայած մենք չենք մահացել,
    Երկնքից ենք ձեզ տեսնում ,
    Բայց մեր կողմից ծաղիկներն այդ
    Տվեք այլոց փողոցում ...
    "Կյանքը կարճ է "մտածում եք
    Ու կարծում եք, թե չկամ...
    Սակայն հաճախ մոռանում եք ,
    Որ ինձնով է ձեր ՆԵՐԿԱՆ ։
    Մտածում եք ,թե գնաց,
    Չեմ տեսնելու ոչ մի բան ,
    Բայց երկնքից լուռ կենաց
    Կերտում եմ ձեր ԱՊԱԳԱՆ ...
    10. 09. 2023
    ©️ Աննա Վարդանյան
    / Երգում է արհեստական բանականությունը /

ความคิดเห็น •