Ու կոշտ սրտերի ...

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 28 ก.ย. 2024
  • Խոսքերի հեղինակ ` Աննա Վարդանյան
    Lyrics of the song: Anna Vardanyan
    Ու կոշտ սրտերի անհավատության
    նշանը մարող
    Նման է քամու, որը շրջում է ՝ հոգում խորը դող ,
    Այն ասես լինի մի անտես թակարդ , որ լույս չի թողնում ,
    Ու թույլ չի տալիս հավատի մի սերմ լցվի նրանում ։
    Եվ դա լինում է հաճախ այն բանից , երբ մարդն է խաբված ,
    Երբ նա կարծում է ՝ ամեն ինչի մեջ սխալ է Աստված ,
    Երբ մտածում է ,որ ինքը ճիշտ է ամեն մի հարցում ,
    Ու ամեն անգամ Աստծուն է մի նոր մեղադրանք բացում ։
    Բայց Աստված գիտի ամեն մի կոշտ սիրտ, ամեն մի ակոս,
    Նա նորոգում է սիրտը այդ վտիտ , մաքրում քարաքոս ,
    Այստեղ հենց մարդն է կանգնած ընտրության հզոր սահմանին ՝
    Ընդունել Աստծուն , թե նորից վերցնել խաբված հայելին ։
    Իսկ այդ հայելին ծուռ է . ու սխալ պատկեր է բերում,
    Ու նրա ներսում կեղծն ու ծաղրածուն ժպիտ են բերում,
    Բայց այդ ժպիտը ճիշտ հավասար է այն ուժգին լացին ՝
    Կարծես մարդու մեջ կտրում է մի բան մի հզոր կացին ...
    ...
    Ու կոպիտ հոգու խորը ընդերքում մանուկ է ապրում ,
    Ով մեծացել է կոպտության ներքո , ով սեր չի ապրում ,
    Այլ մտածում է, թե ինչպես անի աշխարհում արար ,
    Որ իր կոպտության քայլերը հասնի՝ ինչպես մի ավար ։
    Իրականում նա վրեժ է լուծում ամբողջ աշխարհից,
    Այնպես է անում, որ միայն դուրս գա նրա նժարից ։
    Եվ դաժան մարդու դաժան հոգու մեջ մի լույս է ապրում,
    Որը մարել էր երկար տարիներ կարոտի ափում,
    Որը մերժվել էր բազում անգամներ , անարգանք կրել ,
    Ով դաժանության զենքն է իր ձեռքին մի վահան դարձել ։
    Իսկ կոշտ բառերով մարդու սիրտի մեջ վերքեր են լինում,
    Որոնք ամեն օր ու ամեն վայրկյան ցավ են հասցնում,
    Ով ոչ մի բառով ու տառով անգամ չի կարող պատմել ,
    Իր կոշտ վերքերին ու կոշտ հետքերին վիրակապ պարպել ։
    Նա առաջինն է կոշտությամբ վարվում այս մեծ աշխարհում ,
    Ով վախենում է կոշտ բառեր ստանալ , ներս չի ընդունում ,
    Ով առաջինն է կոշտությամբ իր բիրտ սրտեր կեղեքում,
    Որ իրեն հանկարծ կոպտության հարված չգա այս կյանքում ։
    Ու հաճախ դաժան թվացող մարդիկ բարի են այնքան,
    Որքան մանուկն է նրանց հոգու մեջ լացել միաձայն,
    Եվ որքան շատ են այդ մանկան ձայնը հոգում խլեցրել ,
    Այնքան բարության սերմերը անձայն փշին են լցրել ։
    Ժպտացող մարդու մի կեսը հաճախ լալիս է անձայն,
    Բայց նա չի տալիս այդ կեսին մի տեղ, կամ էլ խոսքի ձայն ,
    Նա ցույց է տալիս միշտ իրեն ուրախ աշխարհի ներսում ,
    Չէ՞ որ աշխարհը իր տառապանքի շողին է սպասում ։
    Իսկ տխուր մարդու աշխարհն է ուրիշ . նա վիշտ է տեսել,
    Գուցե չի ուզում իր վշտի մի շիվ աշխարհին ասել ,
    Ու արժեքներն են նրա մոտ ուրիշ ՝ մի այլ մոլորակ ,
    Իսկ հոգին խորն է , հաճախ ժպտում է իր հոգով շիտակ։
    Եվ այս ամենում շահում է լոկ նա ,ով ունի Աստված,
    Ով չի վախենում մարդկային ոչ մի հարվածից հասած ,
    Ով չի վախենում աշխարհում ոչ մի ուրիշ աշխարհից,
    Ով Ասված ունի, ում ամեն ինչն է Նրա նժարից ։
    Եվ նա, ով Աստծուն վստահում է միշտ իր ամեն հարցում,
    Թե՛ ժպիտ, թե՛ լաց , Աստված իր կյանքում դռներ է բացում,
    Փոխում է այնպես ամեն չար գործիք , դարձնում օրհնություն,
    Թվում է թե, նա ապրել է հավերժ լույսի ամրոցում ։
    15. 11. 2023
    ©️Աննա Վարդանյան
    / Երգում է արհեստական բանականությունը /

ความคิดเห็น •