Բայց երկինքն է իմ մեջ հաստատվել.

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 29 ก.ย. 2024
  • Հեղինակ `
    Աննա Վարդանյան
    Lyrics of the song: Anna Vardanyan
    Դուք հաճախ կնայեք իմ կյանքին
    Դուք հաճախ կնայեք իմ կյանքին,
    Կփորձեք մի նոր բան հորինել,
    Իսկ ես լուռ կնայեմ երկնքին ,
    Տիեզերքն է հոգիս արարել ։
    Դուք հաճախ կնայեք զարմացած ,
    Եվ կուզեք մի նոր բան վերցնել ,
    Հայացքս դեպ երկինքը ուղղած ՝
    Չեմ ուզի ավել բառ հարցնել ։
    Դուք հաճախ կփորձեք ինձ փոխել ՝
    Իմ հոգու հայելին փակելով ,
    Բայց երկինքն է իմ մեջ հաստատվել՝
    Իր հայացքը՝ մաքուր, բացելով ։
    Դուք հաճախ կնայեք զարմացած ,
    Կխլեք փշրանքներս վերջին ,
    Բայց ես չեմ դատարկվի զայրացած ,
    Կլինեմ ձեր ժպիտն առաջին ...
    Դուք հաճախ կնայեք իմ կյանքին
    Ու կզգաք , որ բառերն են մարում ։
    ...Որ այդ կյանքն է կապված երկնքին ,
    Երկնքի մեծ գաղտնիքն է պահում ...
    15. 02. 2023
    ©️ Աննա Վարդանյան
    Երգում է Արհեստական Բանականությունը

ความคิดเห็น • 1