Մեր երգերը Մարգարիտ Սարգսյանի հետ - Աշխատանքային երգեր/Ճախարակի երգ
ฝัง
- เผยแพร่เมื่อ 1 ก.พ. 2025
- «Մեր երգերը և մենք»-ի այս հանդիպումը նվիրեցինք ժողովրդական երաժշտության ամենագունե՜ղ ու գեղեցիկ ժանրերից մեկին՝ աշխատանքային երգերին /ըստ Կոմիտասի` շինական երգեր/: Այս ժանրին են պատկանում բոլոր այն երգերը, որոնք կատարվում և ներկայացնում են գեղջուկի աշխատանքի գործընթացը: Դրանք բաժանվում են 2 խմբի՝ հողագործական և առտնին աշխատանքային երգեր, որոնք ժամանակին ֆոլկլորագետ Մ. Բրուտյանը դասակարգում էր նաև իբրև տղամարդկանց և կանանց:
Հողագործական են կոչվում բոլոր այն աշխատանքային երգերը, որոնք կատարվում են գեղջուկի հողագործական աշխատանքի ընթացքում՝ գութաներգ, որ իբրև ժանր հայտնի է հոռովել անվամբ, կալի երգ, վար, ցանք, սայլի, քաղհանի…
Իսկ առտնին աշխատանքային երգերը կապված են տնամերձ աշխատանքների հետ՝ կով կթել, հաց թխել, բուրդ գզել, հնձվորին հաց տանել, երբեմն նաև երեխա քնեցնել և այլն…
Մեր հյուրն էր երաժշտագետ, ֆոլկորագետ, բանահավաք Մարգարիտ Սարգսյանը։
Երգերի բառերը՝
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակի ոտ փըշատ էր,
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակ մանող շիմշատ էր:
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակի ոտ շըլոր էր,
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակ մանող կըլոր էր:
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակի ոտ սալոր էր,
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Սև ծամերըդ կոլորեր:
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակի ոտ բարդի էր,
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Մանողի հոտ վարդի էր։
«Մեր երգերը և մենք» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը՝ / hayerg