Թամար տատ - Թունջին իմ յարին (Մեր երգերը և մենք)
ฝัง
- เผยแพร่เมื่อ 7 ก.พ. 2025
- «Մեր երգերը և մենք» նախաձեռնության նպատակն է տարածել մեր մաքրամաքուր ժողովրդական երաժշտությունը։ Նախաձեռնության կողմից յուրաքանչյուր ամիս կազմակերպվում են ազգային երգերի բաց դասեր։
Այս անգամ երգում էինք ժողովրդական երգերի գիտակ, քայլող գանձարան, երգասաց Թամար տատի հետ միասին։
Ծնունդով ապարանցի Թամարա Հակոբյանը վանեցի Կոմիտասի ու մշեցի Հասմիկի աղջիկն է: Ջրի պես զուլալ ձայնով Թամար տատը եղել է Ապարանում շատ հայտնի «Մասունք» և «Կանթեղ» համույթների մեներգչուհին, ներկայումս էլ տատիկի քաղցր ձայնն ու ներկայությունը վայելել կարող ենք «Տոնացույց» ժողովրդական թատրոնում։
Թամար տատը պատմում է, որ Կոմիտասն ունի այս երգի գրառում։ Տեսանյութում հնչողը այս երգի Ապարանում տարածված տարբերակն է։ Ահա բառերը՝
Թունջին իմ յարին
Կացինք Նորաշեն,
Բլղուր կխաշեն,
Ես ու իմ յարը,
Կայնանք թամաշեն։
Կրկ․՝
Ունջին իմ յարին,
Թունջին իմ յարին,
Վոն ա՞ պան ասե,
Իմ խորոդ յարին։
Ունջինացել ես,
թունջինացել ես,
Արազն հինցեր ես,
խորոդկցիր ես։
Կացինք պստիկ կյեղ,
Պիրինք նուկիմ եղ,
Իմ յարի համար,
Արի ծվածեղ։
Պըտըտունք մե բոլ,
Առանք մե ջուխտ սոլ,
Ես ու իմ յարը,
Խաքանք դորե-դոր։
Կնացի կալը,
Կտա տան նալը,
Զարկիցի քյարին,
Կըպավ իմ յարին։
Թունջին նշանակում է սիրունիկ, խորոտիկ։
Տեսագրությունը՝ Տիգրան Մադոյանի, Մերի Սերոբյանի
«Մեր երգերը և մենք» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը՝ / hayerg
Տելեգրամ ալիքը՝ t.me/oursongsa...
Ինստագրամում՝ we_and_our_songs
Տիգրան Մադոյանի ֆեյսբուքյան էջը՝ / tigran.madoyan
Տիգրան Մադոյանի յութուբյան ալիքը՝
/ @tigranmadoyan