Մեր երգերը Մարգարիտ Սարգսյանի հետ - Աշխատանքային երգեր/Սանդի երգեր

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 7 ก.พ. 2025
  • «Մեր երգերը և մենք»-ի այս հանդիպումը նվիրեցինք ժողովրդական երաժշտության ամենագունե՜ղ ու գեղեցիկ ժանրերից մեկին՝ աշխատանքային երգերին /ըստ Կոմիտասի` շինական երգեր/: Այս ժանրին են պատկանում բոլոր այն երգերը, որոնք կատարվում և ներկայացնում են գեղջուկի աշխատանքի գործընթացը: Դրանք բաժանվում են 2 խմբի՝ հողագործական և առտնին աշխատանքային երգեր, որոնք ժամանակին ֆոլկլորագետ Մ. Բրուտյանը դասակարգում էր նաև իբրև տղամարդկանց և կանանց:
    Հողագործական են կոչվում բոլոր այն աշխատանքային երգերը, որոնք կատարվում են գեղջուկի հողագործական աշխատանքի ընթացքում՝ գութաներգ, որ իբրև ժանր հայտնի է հոռովել անվամբ, կալի երգ, վար, ցանք, սայլի, քաղհանի…
    Իսկ առտնին աշխատանքային երգերը կապված են տնամերձ աշխատանքների հետ՝ կով կթել, հաց թխել, բուրդ գզել, հնձվորին հաց տանել, երբեմն նաև երեխա քնեցնել և այլն…
    Մեր հյուրն էր երաժշտագետ, ֆոլկորագետ, բանահավաք Մարգարիտ Սարգսյանը։
    Երգի բառերը՝
    Ու՜, խանե՜, ու, ջանե՜,
    Ու՜, խանե՜, ու, ջանե՜,
    Ու՜, խիհո՜, ու, խիհո՜, խիհո՜:
    Սանդ կը ծեծեմ գարի, ցորեն,
    Խանե՜, խանե՜, խիհո՜, խիհո՜,
    Խանե՜, խանե՜, խիհո՜, խիհո՜,
    Խանե՜, խանե՜, խիհո՜, խիհո՜:
    Կեսուր, կեսրար մեկտեղ ուտեն,
    Խանե՜, խանե՜, խանե՜, խի՜,
    Խիհո՜, խիհո՜, խիհո՜, խի՜,
    Խանե՜, խանե՜, խանե՜, խի՜,
    Խիհո՜, խիհո՜, խիհո՜, խի՜:
    Ու՜շը, ու՜շը, ու՜շը:
    «Մեր երգերը և մենք» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը՝ / hayerg

ความคิดเห็น •