Թրամփի դեմ քրեական մեղադրանքով դատավարության համար` երդվյալ ատենակալների ընտրությունը

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 23 ส.ค. 2024
  • Երդվյալ ատենակալների ընտրությունը նախատեսված էր սկսել երկուշաբթի․ Նյու Յորքում մեկնակել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դատավարությունը, ով մեղադրվում է գաղտնի դրամական փոխանցումներ կատարելու մեջ՝ ենթադրյալ արտաամուսնական կապերը թաքցնելու համար, ինչը տեղի է ունեցել 2016 թվականի նախագահական քարոզարշավից առաջ:
    Թրամփը ԱՄՆ առաջին նախկին նախագահն է, ում դեմ քրեական մեղադրանքներ են ներկայացվել, և կարող է հայտնվել ճաղերի հետևում, եթե մեղքն ապացուցվի։
    Դատաքննությունից առաջ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան նախկին ղեկավարը հայտարարել է․ «Սա հալածանք է: Հարձակում է Ամերիկայի վրա, և այդ պատճառով՝ հպարտ եմ, որ այստեղ եմ»:
    Ընտրվելուց առաջ մոտ մեկ տասնյակ երդվյալ ատենակալներ հարցաքննվելու են, թե որքանով են անաչառ մոտենալու Թրամփի գործի քննությանը։ Հարցաքննության ժամանակ, սակայն, հարցնելու, թե, օրինակ՝ ո՞ւմ օգտին են թեկնածուները քվեարկել 2016 կամ 2020 թվականների նախագահական ընտրությունների ժամանակ։
    Սպասվում էր, որ Նյու Յորք նահագնի գերագույն դատարանի դատավոր Խուան Մերչանը ատենակալաների թեկնածուներին նաև հարցնելու է, թե, օրինակ, ինչ աղբյուրների վրա են հիմնվում՝ օրվա նորությունները քաղելիս, արդյո՞ք մասնակցել են Թրամփի, կամ նրա քաղաքական հակառակորդների հանրահավաքներին, արդյո՞ք որևէ խմբերի, կազմակերպությունների մաս են եղել, որոնք դեմ են ԱՄՆ դաշնային կառավարությանը և այլն:
    «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

    «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:
    www.amerikayid...
    / amerikayidzayn
    / amerikayidzayn
    t.me/Amerikayi...
    Amerika Naxagah Trump

ความคิดเห็น • 1

  • @LaMissLouna12345
    @LaMissLouna12345 4 หลายเดือนก่อน

    Ճաղերում երբեք չի հայտնվի