Ի՞նչ գին է վճարում Ռուսաստանը՝ Ուկրաինայի դեմ պատերազմում

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 3 ต.ค. 2024
  • Ռազմի դաշտում ռուսական բանակի կորուստները շարունակում են աճել և մարդկային զոհերը չեն դադարում։ Ըստ դիտորդների, ռուսական զինուժի ներկայիս կորուստներն ամենից մեծն են Երկրորդ աշխարհամարտից հետո։
    Медиазона-ի և BBC-ի համատեղ հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր՝ 2022 թվականի փետրվարից սպանվել է ավելի քան 50 հազար ռուսաստանցի զինվորական։ Նրանց անունները հայտնի են դարձել բաց աղբյուրների հիման վրա։
    Տվյալները թարմացվել են այս ապրիլի 5-ին։ Մարտի վերջին հրապարակված նախորդ զեկույցից հետո զոհերի թիվն ավելացել է հազարով։ Ընդ որում, հետաքննող լրագրողների համոզմամբ, ռուսական կողմի մարդկային կորուստների իրական թիվն անահամեմատ մեծ է՝ իրենց գնահատմամբ, առնվազն երկու անգամ։
    Conflict Intelligence Team-ի ներկայացմամբ, Медиазона-ի և BBC-ի կողմից կազմված ցանկն իրականում, ներառում է 2022 թվականաի փետրվարից ի վեր հողին հանձնված ռուսաստանցի զինվորականների թվի մոտ 40%-60%-ը: 2024 թվականի փետրվարին հրապարակված Conflict Intelligence Team-ի ուսումնասիրության համաձայն, Ռուսաստանի ընդհանուր կորուստները տատանվում են 130-ից 270 հազար՝ սպանված ու վիրավոր։
    rusastan ukraina zoher
    «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

    «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:
    www.amerikayid...
    / amerikayidzayn
    / amerikayidzayn
    t.me/Amerikayi...

ความคิดเห็น • 10