Ռուսաստանի ազատ ժողովուրդների ֆորում. ձգտումներ, մարտահրավերներ և ապագայի սցենարներ

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 23 ส.ค. 2024
  • «Հետ-ռուսաստանյան ազատ ժողովուրդների ֆորումում» քննարկվել են այդ երկրի մաս կազմող ազգերի կողմից անկախության ձեռքբերման սցենարները, և թե ինչ հնարավոր արձագանք կցուցաբերի Արևմուտքը Ռուսաստանի արմատական վերափոխմանը։
    Յուրաքանչյուր ոք, ով ավարտել է դպրոցը ԽՍՀՄ-ում, ծանոթ է «ժողովուրդների բանտ» արտահայտությանը, որն օգտագործվում էր Ռուսական կայսրության վերաբերյալ՝ ցարական ռեժիմի դեմ պայքարող բազմաթիվ գործիչների կողմից, այդ թվում՝ Վլադիմիր Լենինի գլխավորած բոլշևիկների:
    Արտահայտությունը պատկանում է ֆրանսիացի գրող և ճանապարհորդ Ասթոլֆ դը Կյուստինին, ով իր՝ «Ռուսաստանը 1839 թվականին» գրքում առաջին անգամ օգտագործեց այն՝ նկարագրելով ցարական քաղաքականությունը Ռուսաստանի բնիկ ժողովուրդների նկատմամբ։
    Խորհրդային դպրոցը բացատրում էր, թե ԽՍՀՄ-ն էր, որ «Ռուսաստանի ժողովուրդներին», ներառյալ՝ ռուսներին, բերեց «լիակատար ազատություն և հավասար իրավունքներ», սակայն Խորհրդային Միության փլուզումը և հետագա հակամարտությունները նախկին միութենական հանրապետություններում, որոնք դարձան անկախ պետություններ, ցույց տվեցին, թե, իրականում, խորհրդային տարիներին որքան էին անտեսվում «կոմունիզմ կերտած» երկրում ապրող ազգերի խնդիրները։
    «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
    www.amerikayid...
    / amerikayidzayn
    / amerikayidzayn
    t.me/Amerikayi...
    rusastan kaxakakanutyun arevmutk

ความคิดเห็น • 1