#GPCup23

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 28 มิ.ย. 2023
  • Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի բացօթյա մարզադաշտում կայացավ «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի Գագարին Նախագծի Gagarin Project Cup 2023 ամենամյա ֆուտբոլային փառատոնը: Այս տարի այն հյուրընկալել էր նաև ազգային պարերի «Պարատոն»-ը, որը երգով և շուրջպարով միավորեց մրցող թիմերին և ներկաներին:
    Խաղային մրցաշարին մասնակցում էին Գագարին Նախագծում ընդգրկված Գագարին ավանի, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղերի ֆուտբոլային թիմերը, ինչպես նաև՝ հրավիրյալ թիմեր Երևանից, Սևանից, Հրազդանից, Ոսկեվազից, Շնողից, Թեղուտից (Տավուշի մարզ) և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից։
    Մրցաշարը վարում էր սիրված հաղորդավար Եգոր Գլումովը (Գոռ Գրիգորյան), ներկա էին և մրցանակներ հանձնեցին «Նոահ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ռոբերտ Արզումանյանը, «Արարատ-Արմենիա» ակումբի դարպասապահ Արսեն Բեգլարյանը, «Արտեր» էկոլոգիապես մաքուր սննդի բրենդը, այլ հրավիրյալ հյուրեր ու գործընկերներ:
    Մրցաշարին ազգային երաժշտության ու պարերի ռիթմ հաղորդեց «ԿԱՅԹ» կրթամշակութային հանգույցի և «Թագպար» նախագծի «Պարատոն»-ը՝ գյուղերի երիտասարդների մասնակցությամբ։ Սպորտային խաղերի ընդմիջումներին ներկաները մասնակցում էին նաև ազգագրական խաղերին` համադրելով մարզաձևը ազգային ավանդույթի և արժեհամակարգի հետ:
    Մրցաշարի արդյունքները
    9-11 տարեկաններ
    Կիսաեզրափակիչ դուրս եկան`
    Հրազդան, Գագարին, Սևան, «Մխիթար Սեբաստացի» թիմերը
    Հաղթող` Հրազդանի թիմ
    12-13 տարեկաններ
    Կիսաեզրափակիչ դուրս եկան`
    «Հայ Միտք» Ոսկեվազ, «Մխիթար Սեբաստացի», Դդմաշեն, Ծաղկունք թիմերը
    Հաղթող` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի թիմ
    14-15 տարեկաններ - հաղթող` Սևան թիմ
    Մեծահասակների մրցաշար - հաղթող` Գագարինի թիմ
    Լավագույն խաղացողի անհատական մրցանակներ`
    9-11 տարեկաններ
    Հանդիսատեսի համակրանք - Գագիկ Խաչատրյան, «Մխիթար Սեբաստացի»
    Լավագույն դարպասապահ - Վիգեն Բազեյան, Հրազդան
    Լավագույն խաղացող - Դավիթ Գևորգյան, Հրազդան
    12-13 տարեկաններ
    Հանդիսատեսի համակրանք - Գոռ Յախանյան, Դդմաշեն
    Լավագույն դարպասապահ - Արթուր Սարյան, «Մխիթար Սեբաստացի»
    Լավագույն խաղացող - Արամ Խաչատրյան, «Մխիթար Սեբաստացի»
    14-15 տարեկաններ
    Հանդիսատեսի համակրանք - Դավիթ Ալիխանյան, «Հայ Միտք» Շնող
    Լավագույն դարպասապահ - Դավիթ Հակոբյան, Սևան
    Լավագույն խաղացող - Ալբերտ Գրիգորյան, Սևան
    Մեծահասակների մրցաշար
    Լավագույն դարպասապահ - Ռոբերտ Այվազյան, Գագարին
    Լավագույն խաղացող - Հայկ Սարգսյան, Գագարին
    Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և հաղթողներին, շնորհակալություն հայտնում բոլոր գործընկերներին և ներկաներին` այս մարզական տոնն իրականություն դարձնելու և լուսաբանելու համար:
    +37410501500 | press@gagarinproject.am
    www.gagarinproject.am | GagarinProjectOfficial

ความคิดเห็น •