Peaceful/Խաղաղվեմ - Lilit Bleyan

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 13 ก.ย. 2024
  • Music/lyrics voice - Lilit Bleyan
    Arrangement/guitars/movie - Tigran Ter Stepanian
    Double bass - Serghei Gorlenko
    Recorded/mixed/mastered at AlphaSound (Yerevan) by Sergey Gasparyan
    From the album Peaceful (2021)
    Album available online: open.spotify.c...
    / peaceful
    www.amazon.com...
    www.deezer.com...
    The song is in Armenian
    ---
    Խաղաղվեմ
    Խոսք, երաժշտություն՝ Լիլիթ Բլեյանի
    Գործիքավորումը, կիթառներն ու ծովը՝ Տիգրան Տեր Ստեփանյանի
    Կոնտրաբաս` Սերգեյ Գոռլենկո
    Ձայնագրություն/միքս/մաստերինգ՝ Սերգեյ Գասպարյանի (ԱլֆաՍաունդ, Երևան)
    ԽԱՂԱՂՎԵՄ ալբոմից (Երևան, 2021)
    Խաղաղվեմ, փոխվեմ
    Խաղաղվեմ, քնեմ
    Խաղաղվեմ, գուցե ինձ բաց թողնեն։
    Քաղաքում` աղմուկ
    Երգերում` տաղտուկ․
    Հանդարտվեմ,
    Գուցե ինձ տուն թողնեն։
    ֊
    Խաղաղվեմ, բացվեմ,
    Ու ներսում հոսի
    նոր կյանքի
    կապույտ վարակը։
    Լեռներում փրկվեմ,
    թող այնտեղ սկսվի
    Այն փոքրիկ
    մյուս կյանքը։
    ֊
    Աշխարհում` ցույցեր
    Իմ գլխում` լույսեր
    Քեզ կերգեմ, գուցե ճամփադ գտնեմ,
    Կարոտով թրծվեմ,
    Երգերով հաշտվեմ
    Քեզ գտնեմ, որ ինձ հանգիստ թողնեմ։
    ֊
    Ծովերում անափ նոր կղզի դառնամ,
    Թե միայն թողնի հոսանքը,
    Երկնքից երկինք կամուրջներ բանամ,
    Ու նետվեմ կյանքի հատակը։
    ֊
    Խաղաղվեմ, լողամ
    Սպասումից դողամ
    Բաց ծովում
    Վախերն իզուր են։

ความคิดเห็น • 16

  • @mariamarzoyanvlog
    @mariamarzoyanvlog หลายเดือนก่อน +3

    Լիլիթ, Դուք այլևս ունեք մե՜ծ երկրպագու, Մարիամ Արզոյան անունով❤❤❤❤

    • @LilitBleyan
      @LilitBleyan  หลายเดือนก่อน +3

      Շա՜տ ուրախ եմ, սիրելի Մարկամ, եկեք "երկրպագու" բառը փոխենք, ես իմ երգերի շնորհիվ ինձ գտած մարդկանց ինձ ընկեր եմ համարում. երգերիս ընկերներն իմ ընկերներն են 🤗
      Ուրախ եմ, որ լսում եք ❤️

    • @mariamarzoyanvlog
      @mariamarzoyanvlog หลายเดือนก่อน

      ​@@LilitBleyan❤❤❤

  • @luys7997
    @luys7997 2 ปีที่แล้ว +1

    Վա՜յ... ինչ չքնաղ է... Խաղաղվեմ...այն,ինչ ինձ պետք է հիմա...Տեր,Լույսովդ թող Եղիցի... 💜

  • @nunesayadyan
    @nunesayadyan 15 วันที่ผ่านมา

    Խաղաղվեմ, գուցե ինձ բաց թողնեմ...
    ...Լեռներում փրկվեմ...
    Կարելի է լսել ու լսել.
    Շնորհակալություն:

  • @rayapoghosyan1810
    @rayapoghosyan1810 2 ปีที่แล้ว +1

    Նուրբ ու խաղաղ❤️

  • @gormusic3197
    @gormusic3197 2 ปีที่แล้ว +3

    Սիրուն երգ, մեղմ ու քնքուշ, Լիլիթական ուժեղ ձեռագրով❤️🎸

    • @LilitBleyan
      @LilitBleyan  2 ปีที่แล้ว +1

      Շնորհակալությու՜ն

  • @mariamhovnanyan4011
    @mariamhovnanyan4011 28 วันที่ผ่านมา

    Orva hajeli bacahaytum

    • @LilitBleyan
      @LilitBleyan  27 วันที่ผ่านมา

      Շա՜տ ուրախ եմ, որ բացահայտել եք 😊

  • @narinegevorgyan8090
    @narinegevorgyan8090 2 ปีที่แล้ว

    Ինչպես միշտ...հոգեպարար...

  • @gayanepetrosyan9531
    @gayanepetrosyan9531 ปีที่แล้ว

    Շնորհակալություն այս և մյուս երգերի համար, հոգուց բխող, անասելի նուրբ ու գեղեցիկ են, խաղաղեցնող, ապրեցնող...

    • @LilitBleyan
      @LilitBleyan  ปีที่แล้ว

      Շա՜տ ուրախ եմ, որ երգերս գտնում են իրենց ճիշտ ունկնդրին 🤗

  • @emmahoneh8398
    @emmahoneh8398 ปีที่แล้ว

    Սիրելի Լիլիթ, շնորհակալություն խաղաղության ու ջինջ ուրախության համար։

    • @LilitBleyan
      @LilitBleyan  ปีที่แล้ว +1

      Շնորհակալ եմ, սիրելի Էմմա, շատ եմ ուրախանում, երբ սիրում են էս երգը ❣️