Իսկ կորուստը եղավ սրտիդ վարդ անթառամ...

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 29 ก.ย. 2024
  • Խոսքերի հեղինակ ` Աննա Վարդանյան
    Lyrics of the song: Anna Vardanyan
    Երբ սիրել ես ու կորցրել հոգուդ սիրուն,
    Զուր են կողքից ամենատես լույսերն անհուն ։
    Իսկ երբ նրան կորցրել ես այս աշխարհից,
    Լոկ դու գիտես, թե ինչ ցավ է դաղում ներսից ։
    Երբ սիրելիդ չկա կողքիդ , ով ուժն էր քո ,
    Զուր են խոսքերն ամենատես երկրի ներքո ։
    Իսկ երբ գիտես ,որ կյանքից է այս հեռացել ,
    Լոկ դու գիտես , թե ինչպես է հոգիդ լացել ։
    Երբ սիրել ես կյանքում մեկին ու մեկ անգամ ,
    Տոն էր սրտիդ հասարակ օր ՝ նրա ներկան ։
    Նա ապրում էր այս աշխարհի բաց նշխարում,
    Քեզ թվում էր ՝ ողջ աշխարհն է այդ նշխարում ։
    Երբ սիրելիդ հեռացել է այս բիրտ կյանքից ,
    Նկատում ես ,որ երկինքն է քո հոգուն կից ։
    Հայտնվելը նրա եղավ լույսով վառման,
    Իսկ կորուստը նրա սրտիդ՝ վարդ անթառամ ։
    27. 12. 2023
    ©️ Աննա Վարդանյան
    / Երգում է արհեստական բանականությունը /

ความคิดเห็น • 2

  • @hasmiktiranyan
    @hasmiktiranyan 16 วันที่ผ่านมา +3

    Ապրես ԱՆ ջան

    • @KristineGhazaryan-b4n
      @KristineGhazaryan-b4n 4 วันที่ผ่านมา

      😢🎉😢😢🎉😢🎉😢🎉🎉🎉🎉🎉😢😮😅. Cccc. Ccxx cccccccccchcccxcccccxcc🎉😢😢😢😮😂😂😂🎉🎉😢😢😮