Իմ բարի տատիկ

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 29 ก.ย. 2024
  • Խոսքերի հեղինակ ` Աննա Վարդանյան
    Lyrics of the song: Anna Vardanyan
    Իմ բարի տատիկ
    Տատ ջան, խնդրում եմ՝ լոկ երկար ապրես,
    Ապրածդ կյանքով կյանքներս օրհնես ,
    Ինձ համար՝ որպես բարի քննադատ ,
    Իմ կյանքի համար լույսն ես անաղարտ ։
    Ինձ ոգևորող, ինձանով հրճվող ,
    Երգերիս ամեն մի տողով ապրող ,
    Իմ հրաշք տատիկ , ո՜նց եմ քեզ սիրում,
    Մայր հայրենիքն ես դու իմ աչքերում ։
    Թե քամիները ինձ ցավ են տալիս ,
    Կրկնակի է քո հոգին լալիս ,
    Ու թե ժպիտ ես տեսնում իմ դեմքին,
    Բարձր խնդում է քո բարի հոգին ։
    Դու պարտավոր ես դեռ երկար ապրել
    Ու ժպիտներով կյանքս զարդարել ,
    Որքան եմ սիրում ես քո նուրբ հոգին
    Ու քո խոսքերը՝ քաղցր , մեղմագին ։
    Դու ողջ կյանքումդ փակված ապրեցիր,
    Ու աշխարհին քեզ չճանաչեցրիր,
    Եվ նա չիմացավ , որ դուստրը յուր
    Տաղանդներ ունի՝ բազում , անչափ , բյուր։
    Բայց տաղանդիցդ ես ժառանգեցի
    Ու քո մեծ սրտին սփոփանք բերեցի ,
    Որ գոնե այսկերպ նրանք տարածվեն
    Ու Աստծո կամոք բարին արծարծեն։
    Իմ բարի տատիկ՝ միշտ կողքիս կանգնած,
    Իմ պարգևներով ինձնից շատ հրճված,
    Ում համար՝ որպես լավագույն գրող
    Ես եմ, լրջությամբ ասում է հոգով։
    Ճիշտ է՝ ծիծաղս մի կերպ եմ պահում,
    Բայց նա ավելի շատ է լրջանում
    Ու ավելի շատ սկսում է պնդել,
    Որ ուրիշ գրող չկա առավել...
    Տատ ջան, խնդրում եմ՝ լոկ երկար ապրես,
    Ապրածդ կյանքով կյանքներս օրհնես ։
    Ինձ համար՝ որպես բարի քննադատ ,
    Իմ կյանքի համար լույսն ես անաղարտ ։
    31. 03. 2022
    ©️Աննա Վարդանյան
    / Երգում է արհեստական բանականությունը /

ความคิดเห็น • 1