Հայրիկ

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 29 ก.ย. 2024
  • Խոսքերի հեղինակ ` Աննա Վարդանյան
    Lyrics of the song: Anna Vardanyan
    Հայրիկիս
    Իմ հայրիկը ,հիրավի
    Մեծ սիրտ ունի, վիթխարի։
    Գիտեմ՝ ծածուկ իր սրտում
    Ինչքան շատ է մեզ սիրում։
    Արտաքինից խիստ է նա,
    Ներսից՝ կյանքի մանանա։
    Արտաքինից՝ մի չոր մարդ,
    Ներսից՝ հոգատար ,պարարտ։
    Գուցե շատ լուրջ է թվում,
    Ու շատ խոսել չի սիրում,
    Բայց հոգու մի անկյունում
    Արդար մարդն է բնակվում։
    Մայրերին շատ ենք գովում
    Շատ ջերմ խոսքեր շռայլում,
    Ու կարծես թե այդ ստվերում
    Հայրիկներն են մոռացվում։
    Բայց կգովեմ քեզ,Իմ հայր
    Կգովեմ միշտ ու երկար։
    Շնորհակալ եմ, որ դու կաս,
    Որ ինձ հետ ես, անպակաս։
    Կուզեմ ապրես միշտ առողջ
    Ու վայելես կյանքդ ողջ։
    Միշտ ուրախ ու ժպտերես,
    Դժվար օրեր չտեսնես։
    Ապրիր երկար ու երկար,
    Միշտ մեր կողքին ու արար
    Աշխարհը թող իմանա՝
    Իմ բարի հայրիկն է նա ։
    Պապ ջան, կողքիդ ենք կանգնած,
    Չտխրես կյանքում հանկարծ,
    Զավակներով մի բանակ ենք,
    Իսկ առանց քեզ անհատակ ենք ։
    29. 02 . 2020
    ©️Աննա Վարդանյան
    / Երգում է արհեստական բանականությունը

ความคิดเห็น •