Համո Սահյան - Կմնամ քեզ հետ Hamo Sahyan Kmnam qez het (կարդում է Հարություն Արզումանյանը)

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 21 ส.ค. 2024
  • Աշնան պաղ քամին զարկեց քո դռան,
    Ու եղյամ իջավ քո տանիքներին,
    Ծիծեռնակները թողին ու թռան,
    Բարի ճանապարհ ծիծեռնակներին:
    Բարի ճանապարհ ծիծեռնակներին,
    Էլ ի՞նչ կարող եմ ես մաղթել նրանց,
    Հաշտություն իրենց ընտանիքներին,
    Ու եկող գարնան բարի վերադարձ:
    Այնպես վաղ էին նրանք արթնանում,
    Ծլվլում էին խանդավառ այնպես,
    Եվ այնպես էին քեզ փառաբանում,
    Որ հաճախ նրանց խանդում էի ես:
    Գովքն էին անում քո լուսաբացի
    Եվ այնպես էին քեզ սիրաշահում,
    Որ թվում էր, թե նրանցից բացի
    Ուրիշ երգիչներ չունես աշխարհում:
    Նրանք սեր էին քեզ խոստովանում,
    Հավատարմության երդումներ տալիս,
    Քո գլխի վերև ուրախ սավառնում,
    Անփույթ երամով գիրկդ էին գալիս:
    Ա՜խ, այնպես էին քո տեսքով տարվում,
    Որ թվում էր, թե, սատանան տանի,
    Ամենադաժան ցուրտն էլ աշխարհում
    Չի կարող նրանց քեզնից բաժանի:
    Բայց հենց որ իջավ եղյամը սարին,
    Եվ աշնան քամին զարկեց քո դռան,
    Ծիծեռնակները խոսքը մեկ արին,
    Քո տանիքները թողին ու թռան:
    Թողին ու թռան... Իսկ ես, որ կյանքում
    Քեզ ոչ մի անգամ չեմ փառաբանել,
    Չեմ տվել ես քո անունն իմ երգում
    Եվ սերս անգամ չեմ խոստովանել,
    Կմնամ քեզ հետ, քեզ հետ կանրջեմ,
    Կշնչեմ ես քո աշնան գոլորշին,
    Գարնան զեփյուռի նման կշնչեմ
    Սառնամանիքիդ կապուտակ փոշին:
    Կմնամ քեզ հետ... Կրակ կդառնամ,
    Թե մեկն աշխարհում ձեռք տա քո մազին,
    Երբ որ քո սիրույն ես արժանանամ,
    Այնժամ կխոսեմ իմ սիրո մասին:
    Այնժամ կպատմեմ ես իմ սերն անհուն,
    Երբ իմ երգն ու ձիրքն իրավունք տան ինձ,
    Որ անգամ առանց անունդ տալու,
    Մարդկանց հետ խոսեմ ես քո անունից:
    Մենք իրար այնպես լավ ենք հասկանում,
    Եվ գիտենք, որ մինչ պահն իմ վախճանի,
    Ինչ եղանակ էլ լինի աշխարհում,
    Քեզ, իմ Երևան, չեմ դավաճանի:
    Թող եղյամ փռվի քո տանիքներին,
    Եվ ձմեռն իջնի Արագածից ցած...
    Բարի ճանապարհ ծիծեռնակներին
    Ու եկող գարնան բարի վերադարձ:

ความคิดเห็น • 5

  • @karinesargsyan9358
    @karinesargsyan9358 9 หลายเดือนก่อน +4

    ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՋԱՆ ։👍👍👍👍

  • @user-uh1xj4ly8k
    @user-uh1xj4ly8k 10 หลายเดือนก่อน +3

    👍👍👍👍👍

  • @user-my8sj5gg3m
    @user-my8sj5gg3m 9 หลายเดือนก่อน +3

    Շնորհակալություուն

    • @arzumanyan-92
      @arzumanyan-92  9 หลายเดือนก่อน

      Ես եմ շնորհակալ)

  • @mariamhakobyan5181
    @mariamhakobyan5181 10 หลายเดือนก่อน +3

    💛💛💛