Այս անլույս կյանքում / In this lightless life / Ashot Martirosyan

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 4 ก.ค. 2023
  • Այս անլույս կյանքում հոգիս հանգիստ չէ,
    Ես այստեղ պանդուխտ եմ և օտար,
    Աշխարհի երգերն ինձ հարազատ չեն,
    Մութ ճամփան միշտ խորթ է ինձ համար:
    Բայց առանց Աստծո այս կյանքն ունայն է,
    Եվ արևն անգամ՝ մի կեղծ պատրանք,
    Աշխարհում խավար ու տառապանք է,
    Երկնքում է գանձն ամենաթանկ: x 2
    Ո՛վ Աստված, գիտես՝ հոգիս ծարավ է
    Կենդանի ջրի Քո աղբյուրին,
    Ես գիտեմ, որ սերը Քո անբավ է,
    Ինձ համար Քեզ մոտ կա ավելին:
    Դու գիտես, որ սիրտս Քեզ սպասում է,
    Քո երկյուղն է միշտ իմ խորքերում,
    Դու գալիս ու սիրտս լիացնում ես,
    Աննման Քո փառքն է ինձ գերում: x 2
    Արևի պես Դու գալիս փարվում ես,
    Շողերով Քո կյանք ես պարգևում,
    Խնդությամբ նորից Դու ինձ լցնում ես,
    Ճանաչել տալիս Քո սերն անհուն:
    Իմ Հիսու՛ս, ինձ թույլ տուր, որ փարվեմ Քեզ,
    Արցունքներն իմ Քեզ են որոնում,
    Ես գիտեմ՝ իմ սիրտը Դու տեսնում ես,
    Մի խոսքից անգամ՝ ինձ հասկանում:
    Ես գիտեմ, որ Դու ընդմիշտ ինձ հետ ես,
    Դու ես, Տե՛ր, օգնում ինձ այս կյանքում,
    Քո արյամբ իմ սիրտը միշտ մաքրում ես,
    (Ինձ պահում կանգուն ու հաստատուն:) 3

ความคิดเห็น •