Հիսուսի աչքերը / Jesus' eyes / Ashot Martirosyan

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 21 ก.ย. 2022
  • Խոսք և երաժշտություն՝ Գարեգին Մխիթարյան
    1.Գարնանային արևի նման ինչ ջերմ են աչքերը Հիսուսի
    Կապուտակ երկնքի նման
    ինչ պարզ են աչքերը Հիսուսի
    Մեր սրտի դռներն ենք երբ բացում ժպտում են աչքերը Հիսուսի
    Իր ոտքերին ենք, երբ փարվում հրճվում են աչքերը Հիսուսի:
    Սիրո մի խոր անչափելի օվկիանոս է աչքերը Հիսուսի
    Եվ որքան նրա մեջ ես սուզվում եմ անհատակ են աչքերը Հիսուսի:
    2. Մեղավորին միշտ սպասող համբերող են աչքերը Հիսուսի
    Սխալներն անվերջ ներող բազումողորմ են աչքերը Հիսուսի
    Ցավերի մեջ տառապա՞ծ ես
    բուժում կա աչքերում Հիսուսի
    Թե մեղքերի մեջ մեռա՞ծ ես ներում կա աչքերում Հիսուսի:
    3.Գառան ճամփից երբ դու շեղվում ես կանչում են աչքերը Հիսուսի
    Երբ թողնում ու հեռանում ես Արտասվում են աչքերը Հիսուսի
    Թե կարծում ես մերժված ես դու քեզ հետ են աչքերը Հիսուսի
    Թե բոլորից լքված ես դու քեզ փնտրիր աչքերում Հիսուսի:
    4. Ամեն անգամ նեղության մեջ միշտ հույս են աչքերը Հիսուսի
    Եվ տրտմության խավարի մեջ քեզ լույս են աչքերը Հիսուսի
    Սիրով լցված հույսի կանչ կա հավեր կա աչքերում Հիսուսի
    Մի ուշացրու փրկություն կա քեզ համար աչքերում Հիսուսի:

ความคิดเห็น •