«Երկրորդ շնչառություն»․Գլխուղեղը «սթրեսի» ենթարկելով՝ կարելի է կանխարգելել դեմենցիան 21.01.2024

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 10 ก.ย. 2024
  • Դեմենցիայի ռիսկը մեծանում է 60 և ավելի տարեկան անձանց շրջանում, հատկապես եթե ունեն զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, ճարպակալում, էնդոկրին և այլ քրոնիկ հիվանդություններ: Դեմենցիա ունենալու հավանականությունը մեծանում է նաև ալկոհոլ և թմրանյութեր օգտագործող, նստակյաց ապրելակերպ վարող և դեպրեսիայի հակված անձանց մոտ:
    «Միքայելյան» համալսարանական կլինիկայի բժիշկ-նյարդաբան Սոֆյա Խաչատուրյանն արձանագրում է, որ ամբողջ աշխարհում ավելի քան 50 միլիոն մարդ ունի դեմենցիա, կեսից ավելին ապրում են միջին ու ցածր եկամուտներ ունեցող երկրներում, և ամեն տարի դեմենցիա ունեցող անձանց թիվն ավելանում է 10 միլիոնով:
    Այս փաստերը ցույց են տալիս դեմենցիայի կանխարգելման կարևորությունն ու հանրային իրազեկման անհրաժեշտությունը: Նյարդաբանը բացատրում է, որ նյարդային համակարգը և գլխուղեղն են կառավարում մեր մարմինը, էմոցիաները, վարքը, շարժումները, բնազդները, հիշողությունը:
    Տարիքի ընթացքում ուղեղը ենթարկվում է կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխությունների: Տարիքային փոփոխությունները հիվանդագին չեն, եթե չեն ուղեկցվում անձի հիշողության, գիտակցության, ինտելեկտի ու անհատականության խանգարումներով:
    Բժիշկ Խաչատուրյանն ասում է, որ ֆիզիկականից զատ, շատ կարևոր է նաև մենթալ ակտիվությունը: Նա առաջարկում է պարզ գործողություններով խթանել ուղեղի աշխատանքը, դուրս գալ հարմարավետության գոտուց և լավ իմաստով սթրեսի ենթարկել ուղեղը՝ ստիպելով նոր նեյրոնային կապեր ստեղծել:
    «Մեր ուղեղը չի սիրում միայն առօրեական աշխատանք, տպավորությունների պակաս, իմպրովիզների բացակայություն, պետք է անընդհատ խթանել սովորելով, նոր բան տեսնելով, ճամփորդելով: Հայտնի է, որ եթե մենք չենք մարզում մեր մկանները, ապա դրանք թուլանում են ու կորցնում առաձգականությունը, նույնը տեղի է ունենում գլխուղեղի հետ: Երբ այն չի աշխատում, ծուլանում է, էլ չի ուզում աշխատել մեզ համար: Դրա համար նոր բան սովորեք, պատմություններ կարդացեք, նոր շփումներ հաստատեք, բառապաշարում նոր բառեր ավելացրեք, նոր լեզու սովորեք, փոխեք տուն գնալու ճանապարհը և ցանկացած այլ բան, որ կստիպի ուղեղին որոշ չափով ծանրաբեռնված աշխատել»,- պարզաբանում է զրուցակիցս՝ խորհուրդ տալով չմոռանալով հոտի ու համի զգայարանները նույնպես նորություններով խթանելը:
    Երաժշտությունը ուղեղի աշխատանքի խթանելու կարևոր գործոններից մեկն է, և բժիշկը առաջարկում է անպայման հաշվի առնել սա ու փոխել երաժշտական ուղղություններն ու վայելել տարբեր ստեղծագործություններ:
    Ինչպե՞ս տարբերել դեմենցիան առողջ ծերացումից: Ի՞նչ է հարկավոր առողջ ու ակտիվ ծերության համար:
    Դեմենցիայի ռիսկը մեծանում է 60 և ավելի տարեկան այն անհատների մոտ, որոնք ունեն ճնշում, շաքար, ճարպակալում, էնդոկրին հիվանդություններ: Հոտառության, հիշողության, շարժումների, ինտելետի ու անհատականության խանգարումները նյարդաբանին դիմելու ազդանշաններ են:
    21-րդ դարում մարդկանց կյանքի տևողությունը երկարել է, և բոլորն ուզում են գեղեցիկ ու առողջ ծերություն ունենալ: Բժիշկն առաջարկում է պարզ գործողություններ, որ կարող են կանխարգելել դեմենցիան և խթանել ուղեղի աշխատանքը:

ความคิดเห็น • 3

  • @ina_nanuh_yan732
    @ina_nanuh_yan732 7 หลายเดือนก่อน

    Շնորհակալություն շատ ինֆորմատիվ և գրագետ խոսքի համար բժշկուհի♥️

  • @Suzidefoe
    @Suzidefoe 6 หลายเดือนก่อน

    👍

  • @tigranvardanyan3435
    @tigranvardanyan3435 3 หลายเดือนก่อน

    Գեղեցկուհի բժշկուհի