Կարդում է Սոս Սարգսյանը - Լոռեցի Սաքոն (Հ. Թումանյան)

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 5 เม.ย. 2019
  • Կարդում է Սոս Սարգսյանը - Լոռեցի Սաքոն (Հ. Թումանյան)
    Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
    Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
    Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
    Հայացքով իրար նայում են հանդարտ։
    Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
    Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
    Խելագար թըռչում քարերի գըլխով,
    Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
    Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,
    Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
    Ու գոռում գիժ-գիժ.
    ― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․
    Մութ անձավներից, հազար ձևերով,
    Քաջքերն անհանգիստ՝ հըտպիտ ձայներով
    Դևի հառաչքին արձագանք տալի,
    Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի
    Ու կըրկնում են գիժ-գիժ․
    ― Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․
    Գիշերը լուսնի երկչոտ շողերը
    Հենց որ մըտնում են էն խավար ձորը՝
    Ալիքների հետ խաղում դողալով,
    Անհայտ ու մռայլ մի կյանքի գալով՝
    Ոգի է առնում ամեն բան էնտեղ,
    Շընչում է, ապրում և մութն և ահեղ։
    Էն տախտի վըրա աղոթում մի վանք։
    Էն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,
    Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
    Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,
    Իսկ քարի գլխից, լուռ մարդու նման,
    Նայում է ձորին մի հին խաչարձան։
    II
    Էն ձորի միջին ահա մի տընակ։
    Էնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ։
    Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր.
    Սատանի նման՝ նա էլ էս գիշեր
    Գընացել է տուն։ Սարերի չոբա՜ն―
    Գյուղիցը հեռու, հազար ու մի բան,
    Ով գիտի՝ պարկում շընալի՞ր չըկար,
    Ա՞ղ էր հարկավոր ոչխարի համար,
    Ուզեց զոքանչի ձըվածե՞ղ ուտել,
    Թե՞ նըշանածին շատ էր կարոտել―
    Ոչխարը թողել՝ գնացել է տուն։
    Այնինչ՝ համկալը հենց առավոտը
    Դեպի սարերը քշեց իր հոտը։
    Ու Սաքոն անքուն,
    Թաց տըրեխները հանել է, քերել,
    Գուլպան բուխարու վըրա կախ արել
    Ու թինկը տըվել,
    Մեն- մենակ թըթվել։
    III
    Թեկուզ և մենակ լինի փարախում,
    Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
    Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,
    Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին
    Կաղնըքի լինի անտառում ընկած։
    Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
    Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
    Ձեն տարավ, կանչեց զալում շըներին
    Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
    Էնժամ կիմանաս, թե ընչի համար
    Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,
    Հեռու են փախչում նըրա փարախից։
    Ու իրեն նըման իրեն ընկերներ
    Ապրում են սիրով երեխուց ի վեր։
    Աստծու գիշերը գալիս են հանդեն,
    Փետ են հավաքում, վառում են օդեն,
    Շըհուն ու պըկուն խառնում են իրար,
    Ածում են, խաղում, խընդում միալար․․․
    IV
    Բայց խուլ ու խավար օդում էս գիշեր
    Մենակ է Սաքոն ու չունի ընկեր։
    Բուխարու կողքին լուռ թինկը տըված
    Մըտածում է նա․․․ ու մին էլ հանկարծ,
    Որտեղից որտեղ, էն ձորի միջին
    Միտն եկան տատի զըրույցները հին․․․
    Միտն եկան ու մեր Սաքոն ակամա
    Սկսավ մըտածել չարքերի վըրա,
    Թե ինչպես ուրախ խըմբով միասին,
    Ծուռը ոտներով գիշերվան կիսին,
    Թուրքերի կանանց կերպարանք առած,
    Երևում են միշտ միայնակ մարդկանց․․․
    Կամ ինչպես քաջքերն այրերի մըթնից,
    Երբ նայում է մարդ քարափի գըլխից
    Կամ թե ուշացած անցնում է ձորով,
    Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
    Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,
    Զուռնա են ածում, թըմբուկ են զարկում․․․
    Ու տատի խոսքերն անցյալի հեռվից
    Ուրվաձայն, երկչոտ հընչեցին նորից.
    ― Կասեն՝ Սաքո՛, մեզ մոտ արի,
    Արի՛ մեզ մոտ հարսանիք.
    Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,
    Սիրուն ջահել հարսն-աղջիկ։
    Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․
    Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․
    Ես քո հոքիրն․․․ ես քո նանն եմ․․․
    Ես էլ ազիզ բարեկամ․․․
    Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
    Էս աղջիկը, տե՜ս ինչ լավն ա․․․
    Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,
    Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․
    Ու խոլ պատկերներ տըգեղ, այլանդակ,
    Անհեթեթ շարքով, խուռներամ, անկարգ,
    Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց
    Երևութք եղան, անցնում են կամաց,
    Խավար ու դանդաղ, ըստվերների պես,
    Չար ժըպիտներով ժանտ ու սևերես․․․
    V
    Սրընթաց պախրա՞, թե գայլ գիշատիչ
    Շեշտակի անցավ փարախի մոտով,
    Այծյա՞մը հանկարծ մոտակա ժայռից
    Անդունդը մի քար գըլորեց ոտով,
    Գիշերվան հովից տերև՞ն էր դողում,
    Երկչոտ մուկի՞կը վազեց պուճախում,
    Թե՞ ոչխարների թույլ մընչոցն էր այն,―
    Սաքոյին թըվաց, թե մի ոտնաձայն
    Եկավ ու կանգնեց փարախի վըրա,
    Կանգնեց ու լըռեց․․․
    Ականջ դըրավ նա․․․
    VI
    ― Ո՞վ հող թափեց բուխուրակից․
    Էն ո՞վ նայեց լիսածակից․․․
    Էս ո՞վ կըտրից անցավ թեթև,
    Շունչ է քաշում դըռան ետև․․․
    ― Ո՞վ ես, էհե՜յ․․․ ի՞նչ ես անում.
    Ի՞նչ ես լըռել, ձեն չես հանում․․․
    Պատասխան չըկա․ լըռության միջում
    Ձորագետն է միայն մըրափած վըշշում։
    ― Հա՜, իմացա, Գեվոն կըլնի․
    Իմ շան ահից ո՞վ սիրտ կանի․․․
    Վախեցնում է․․․ հա՛, հա՛, հա՛, հա՛․․․
    ― Գևո՜՜․․․
    Ձեն - ձուն չկա։
    VII
    Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
    Էս աղջիկը, տե՜ս, ինչ լավն ա․․․
    Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի․
    Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․
    ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
    Այնինչ Դեբեդից ալքեր են թըռչում,
    Ալիքներն ելնում, ալիքներն ուռչում,
    Խավարի միջին ծըփում են կայտառ՝
    ― Բըռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար․․․

ความคิดเห็น • 21

  • @sanamavdalyan6464
    @sanamavdalyan6464 ปีที่แล้ว +15

    Առանց հուզմունքի անհնար է թէ լսել թէ կարդալ
    Ընդամենը. մի փոքր , բայց շատ մեծ օրինաչափություն պիտի գործեր ու անմահ լինեին մեր մեծերը .... ափսոս

  • @MishaYeprem
    @MishaYeprem ปีที่แล้ว +15

    Միթէ մենք ներկա սերնդով հանդերձ
    հետնորդներն ենք այն Հանճարների որ ծնել է Հայ ազգը հազար դարերով 🌎😰😰😰

    • @user-vt5te5vs6b
      @user-vt5te5vs6b ปีที่แล้ว +4

      Պատկերացրեք, այո, մենք հպարտանալու շաաաաատ բան ուննենք

  • @user-wj6xl9gd9g
    @user-wj6xl9gd9g ปีที่แล้ว +10

    շատ հւզւմնալից է Սոս Սարգսյանի արտասանւթյւնը555555

  • @user-sc8ue8ds8k
    @user-sc8ue8ds8k 10 หลายเดือนก่อน +6

    Лселов Сос Саргисянин верадарнум эм мтков советакан Айастанум апрац еритасард таринерин. Нра дзайнн уриши ет чем шпоти.

  • @user-nt5oh9pm3q
    @user-nt5oh9pm3q 4 หลายเดือนก่อน +2

    Սաքոն հսկա էր, չհաշտվեց, որ չի կարող չարքերին հախթել:

  • @anait3117
    @anait3117 19 วันที่ผ่านมา +2

    Բաբկեն Ներսիսյանն էլ էր արտակարգ արտասանում։😊

  • @user-mg2dm7gm6l
    @user-mg2dm7gm6l ปีที่แล้ว +17

    Երանի այն մարդւն ով Սոսե տեսել. 20 դարի մեծ մեծւթյւն.

  • @user-ky1hj8jh6l
    @user-ky1hj8jh6l ปีที่แล้ว +7

    🙏🙏🙏🙏🙏

  • @sedagrigoryan3596
    @sedagrigoryan3596 ปีที่แล้ว +3

    👍👍👍

  • @user-pc7hq6yc7g
    @user-pc7hq6yc7g 25 วันที่ผ่านมา +1

    👏👏👏👏👏👏👏😢😢😢😢😢

  • @user-br2wu2kr5y
    @user-br2wu2kr5y 2 ปีที่แล้ว +9

    🙏🙏🙏❤️🌿🌾🕊️

  • @shoghikhovhannisyan7436
    @shoghikhovhannisyan7436 ปีที่แล้ว +3

    ❤️🇦🇲🙏🙏🙏

  • @susannamakichyan9537
    @susannamakichyan9537 27 วันที่ผ่านมา +1

    ❤❤❤🎉🎉🎉

  • @gans9301
    @gans9301 ปีที่แล้ว +7

    🙋🙋🙋🙋💪👍👍❤️❤️❤️❤️👍👍👍👍👍💪

  • @user-et7zg2tb8q
    @user-et7zg2tb8q ปีที่แล้ว +3

    😊😊😊😊

  • @susalalayan5488
    @susalalayan5488 3 ปีที่แล้ว +5

    ❤❤

  • @xiaomix4806
    @xiaomix4806 27 วันที่ผ่านมา +3

    👍👍👍👍👍👍👍👍

  • @user-xg1zd3ze4v
    @user-xg1zd3ze4v 25 วันที่ผ่านมา +2

    Юрасао.шноакалунтюн.боав о.,,...