ไม่สามารถเล่นวิดีโอนี้
ขออภัยในความไม่สะดวก

17․ Սփյուռք․ քննական անդրադարձներ | Հայկական սփյուռքի կինոն

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 8 ก.ค. 2024
  • 2022-23 թվականներին Հայաստանում նշվում էր հայկական կինոյի 100-ամյակը, և այդ առիթով տարբեր միջոցառումներ և տոնակատարություններ են կազմակերպվում։
    Այս միջոցառումներին զուգահեռ սակայն հարց է առաջանում, թե ինչու է հայ կինոյի սկզբնավորումը համարվում 1923 թվականը` Հայֆիլմի հիմնադրումը, և որքանով են Հայաստանում տեղի ունեցած միջոցառումներն անդրադարձել Սփյուռքում արտադրված հայկական ֆիլմերին։
    «Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարի հերթական թողարկմանը բանասեր, ֆիլմերի պատմաբան Արծվի Բախչինյանը, ֆիլմերի ուսումնասիրության մասնագետ Զարեհ Արեւշատեանը և Կարէն Ջալլաթեանը զրուցում են այս և այլ թեմաների շուրջ և փորձում պատասխան գտնել «Սփյուռքյան ֆիլմ կա՞, թե՞ չկա» հարցին։
    «Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարը նվիրված է արևմտահայ գրական մշակույթին։ Զրույցները անդրադառնում են վերջին հարյուրամյակի այն զարգացումներին և խնդիրներին, որոնք էական դեր են խաղացել Սփյուռքի բազմատարր, բազմակենտրոն և շարժուն հավաքական կյանքի կերտման մեջ։ Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության Հայկական Համայնքների Բաժանմունքի աջակցությամբ իրականացված շարքը փորձում է հանրամատչելի կերպով ներկայացնել արդի, ժամանակակից, ինչպես նաև նոր-նոր ասպարեզ իջնող արևմտահայ գրողների և մտավորականների փորձառությունն ու վաստակը։
    Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ՝ bit.ly/4bu72p6
    © Բուն TV
    Web: boon.am/
    Facebook: / boontvofficial
    Telegram: t.me/boon_tv
    Instagram: / boon_tv
    TikTok: / boon_tv
    LinkedIn: / boon-tv-official

ความคิดเห็น •