Ես ընտրեցի թշնամուն ուսումնասիրելու ճանապարհը․ Արամ Փոլադյան․ «Կյանքին ասել այո՛»

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 26 พ.ค. 2024
  • Արամ Փոլադյանը ծնվել է 2000 թվականին Հալեպում։ Հայրիկի՝ ներկայում Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի դիվանագիտական աշխատանքով պայմանավորված ստիպված է եղել դպրոց հաճախել մի քանի երկրում, բայց ավարտել հայրենիքում, որովհետև 2011-ից Փոլադյան ընտանիքի հիմնական հասցեն Հայաստանում է։ Դպրոցն ավարտելուց հետո 2018-ին Արամն ընդունվեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Իրավաբանության ֆակուլտետ, որն արդեն ավարտել է։ 2019-ին զորակոչվել է բանակ, ծառայության ընթացքում էլ իր մասնակցությունն ունեցել 44-օրյա պատերազմին՝ արժանանալով մի շարք պարգևների։ Պատերազմում Արամը կորցրեց դասընկերներին՝ Սերժին և Ռուդոլֆին։ Երկուսն էլ Եռաբլուրում են, ընկերներով հաճախ են այցելում ու բոլոր տղաներին խոստում ունեն տրված՝ ունենալու ենք ուժեղ, ազգային հենքով ու արժեհամակարգով պետություն։
    Զորացրվելուց հետո` 2021-ին տրվեց մեկնարկը մասնավոր ոլորտում Հայաստանում առաջին ու միակ ադրբեջաներենի կենտրոնի (ALC), որտեղ այսօր նաև դասախոսում է։ «Ես ընտրեցի թշնամուն ուսումնասիրելու ճանապարհը մինչև համալսարան ընդունվելը։ Գնացի Մովսիսյան Աշոտի մոտ ադրբեջաներեն սովորելու և իմ առջև դրեցի հստակ նպատակ՝ ես ոչ միայն պետք է չափազանց լավ ճանաչեմ թշնամուն, այլև ձեռք բերած բոլոր հմտություններն ու գիտելիքները պետք է ծառայեցնեմ մեր պետության շահերին»,-ասում է Արամը։ Նրա խոսքով՝ կենտրոնն արդեն համագործակցում է միջազգային իրավունքի տարբեր կառույցների հետ՝ ներկայացնելով Հայաստանի շահերը։ Արամ Փոլադյանն արդեն հասցրել է աշխատանքային փորձ ձեռք բերել «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամում, ABC մեդիայում։ Գործունեության բոլոր ուղղություններով նշանակետը մեկն է՝ ծառայել հայրենիքին
  • ภาพยนตร์และแอนิเมชัน

ความคิดเห็น • 1