«Վերնատուն»․ «Ռեֆլեքսներ ըստ Երվանդ Քոչարի» աշխատարանը 22.07.2027

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 6 ก.ย. 2024
  • «Ռեֆլեքսներ ըստ Երվանդ Քոչարի» արվեստանոց աշխատարանը, բազմակողմանիորեն բացահայտում է Երվանդ Քոչարին ու նրա ստեղծագործությունը։
    Ծրագրի նախաձեռնող նկարիչ, քանդակագործ Նարեկ Հայրապետյանը խոսում է արվեստի կրթության իր մեթոդների ու մոտեցումների մասին։ Նարեկ Հայրապետյանն ասում է, որ կերպարվեստն առհասարակ սովորեցնում է ճիշտ սովորել, օգնում է գիտելիքը յուրացնել և փոխանցել։
    Կերպարվեստի ուսուցման իր մեթոդները, հնարավորություն են ստեղծում դուրս գալ արվեստանոցի տարածքից, ընդլայնել գիտելիքները օրինակ գրականության, աստղաֆիզիկայի և այլ ոլորտներում, սովորել առհասարակ մտածել, ինքնուրույն բացահայտումներ անել։
    Սովորղը ծանոթանում և ուսումնասիրում է Երվանդ Քոչարի ստեղծագործություննեը ոչ միայն արվեստանոցի ներսում, այլև քաղաքում և թանգարանում։ Այցելում է Քոչարի քանդակներին, իրականացնում Քոչարյան ընթերցումներ, մասնակցում դասախոսությունների, դիտում Քոչարի մասին նկարահանված վավերագրական ֆիլմեր, ֆիլմի հեղինակների հետ զրուցում Քոչարի արվեստի ու ժամանակի մասին։
    Այս ծավալուն և հետաքրքիր էքսկուրսիան ավարտվելու է Քոչարի ստեղծագործության մոտիվներով «ռեֆլեքսիաների» արտահայտմամբ, այսինքն՝ նկարչությամբ, այնուհետև խմբային մեծ ֆլեշ մոբով։

ความคิดเห็น •