Amy Winehouse - Back To Black/ԵՏ ԴԱՐՁ ԴԵՊ ՍԵՎ ՇՐՋԱՆ
ฝัง
- เผยแพร่เมื่อ 15 ธ.ค. 2024
- ԵՏ ԴԱՐՁ ԴԵՊ ՍԵՎ ՇՐՋԱՆ
Նա հեռացավ, անսփոփանք
Հընթացս կենակից գտնելով
Հնամենի իր հնարքի շնորհիվ․․․
Իսկ ես՝ գլուխս հպարտորեն ցցած,
Ու արցունքներս են արդ չորացած
Ապրում եմ այսպես, առանց սիրած։
Դու դարձար նրա մոտ, ում գիտեիր
Անտեսելով ամենն, ինչով մենք անցանք
Ես քայլեցի դեպ տագնապոտ ճամփան,
Ամեն ինչ իմ դեմ է ուղղված․․․
Ես ետ դարձա դեպ սև շրջան
Ընդամենն իրար ասինք՝ «Մնաս բարյավ»
Իսկ ես արդեն մեռա՝ հարյուր անգամ
Դու վերադարձար նրա մոտ
Իսկ ես վերադառնում եմ․․․
Ես վերադառնում եմ դեպ մեզ․․․
Ես քեզ սիրում եմ շատ, շատ
Սակայն քիչ է դա․․ ավաղ
Դու սիրում ես կոկաին, իսկ ես հաշիշ
Ու կյանքն ասես ծխամորճ լինի․․․
Իսկ ես խաղի մեջ նետված մանրադրամ
Ընդամենն իրար ասինք՝ «Մնաս բարյավ»
Իսկ ես արդեն մեռա՝ հարյուր անգամ
Դու վերադարձար նրա մոտ
Իսկ ես վերադառնում եմ․․․
Դեպ սև, սև, սև շրջան․․․
Ես հետ եմ դառնում ․․․
Ես հետ եմ դառնում ․․․
Ընդամենն իրար ասինք՝ «Մնաս բարյավ»
Իսկ ես արդեն մեռա՝ հարյուր անգամ․
Դու վերադարձար նրա մոտ,
Ես ետ դարձա դեպ սև շրջան․․․