Առաջին սերը-Պարույր Սևակ Arajin sery-Paruyr Sevak (կարդում է Հարություն Արզումանյանը)

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 21 ส.ค. 2024
  • Եթե Ձեզ հաճելի է մեր կատարած աշխատանքը, խնդրում ենք բաժանորդագրվել (Subscribe) ալիքին և հավանել (Like) հոլովակները: Դրանով Դուք անչափ օգնած կլինեք ալիքի զարգացմանը: Շնորհակալություն:)
    ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ
    Պե՛տք չէ, սիրելի՜ս:
    Զո՜ւր ես երդըվում:
    Առանց երդման էլ ես հավատում եմ,
    Որ հիմա օրըդ մի դար է տևում,
    Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,
    Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ,
    Որ իմ անունն ես կրկընում հաճախ,
    Որ աղջըկական քո մաքուր բարձին
    Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ
    (Անգըղ էլ լինի` արծիվ է թվում),
    Որ քեզ աշխարհում ոչի՜նչ չի թովում,
    Որ առանց սիրուս կյանքըդ կորած է,
    Որ...
    Գիտե՛մ, ջա՜նըս.
    Զո՜ւր ես կրկընում.
    Բայց գիտեմ և այն,
    Ինչ դո՛ւ չգիտես.
    Առաջին սերը, ինչպես որ հացը,
    Ի՜նչ էլ որ անես` միշտ կուտ է գնում...
    20.XII.1958թ.
    Մոսկվա

ความคิดเห็น • 1

  • @karinesargsyan9358
    @karinesargsyan9358 7 หลายเดือนก่อน +3

    ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՋԱՆ👍👍👍👍👍