Համո Սահյան-Օրը մթնեց Hamo Sahyan-Ory mtnec (կարդում է Հարություն Արզումանյանը)

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 21 ส.ค. 2024
  • Չենք մոռանում սեղմել Like կոճակը և բաժանորդագրվել ալիքին, եթե դեռ բաժանորդագրված չեք: Դրանով Դուք կնպաստեք ալիքի զարգացմանը և նոր տեսահոլովակների հայտնվելուն:
    Օրը մթնեց, ժամն է արդեն
    Իրիկնահացի,
    Տխրությունս կամաց-կամաց
    Փոխվում է լացի:
    Իջնում էին խոհուն, խոնարհ
    Դեզերի ուսին
    Մի կաթնահունց երկնակամար,
    Մի ծերատ լուսին:
    Մեկը մեկից ամաչելով,
    Եվ զուսպ, և հավաք,
    Նստում էին մերոնք կարգով-
    Կրտսեր ու ավագ:
    Նստում էին և սպասում
    Մինչև պապը գար,
    Մինչև բակում Ծաղիկ եզան
    Զանգը ծլնգար:
    Պապը գալիս, սուփրի գլխին
    Նստում էր շուքով,
    Եվ լցվում էր տունը դաշտի
    Բույր ու շշուկով…
    Ու երբ տատս ձեռքն էր առնում
    Շերեփը իր հին,
    Գդալները բնազդաբար
    Աղմկում էին:
    Թանապուրի տաք գոլորշին
    Գերանին առնում
    Եվ սյունն ի վար գլոր-գլոր
    Ուլունք էր դառնում:
    Վայելում էր տաք թանապուր,
    Լավաշ ու սամիթ
    Աշխարավոր մի գերդաստան՝
    Պարզ ու միամիտ…
    Հիմա այդ մեծ գերդաստանից
    Ոչ մեկը չկա…
    Ես եմ մնում լոկ իբրև հուշ
    Եվ իբրև վկա:
    Օրը մթնեց, ժամն է արդեն
    Իրիկնահացի,
    Տխրությունս կամաց-կամաց
    Փոխվում է լացի:

ความคิดเห็น • 8

  • @nairamiraqyan9686
    @nairamiraqyan9686 9 หลายเดือนก่อน +4

    Շատ-շատ-շատ սիրուն գործ❤

    • @arzumanyan-92
      @arzumanyan-92  9 หลายเดือนก่อน

      Համաձայն եմ:)

  • @mariamhakobyan5181
    @mariamhakobyan5181 9 หลายเดือนก่อน +3

    🥰🥰

  • @yuliashahnazarova6900
    @yuliashahnazarova6900 9 หลายเดือนก่อน +4

    Հուզիչ կատարում❤ Դպրոցական տարիքից շատ տպավորված էի այս գործով...

    • @arzumanyan-92
      @arzumanyan-92  9 หลายเดือนก่อน

      Շնորհակալ եմ, Յուլիա ջան!)

    • @yuliashahnazarova6900
      @yuliashahnazarova6900 9 หลายเดือนก่อน

      @@arzumanyan-92❤

  • @karinesargsyan9358
    @karinesargsyan9358 9 หลายเดือนก่อน +5

    ՍՊՈՐՏ, ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ , ՊՈԵԶԻԱ, ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԶԱՐԳԱՑԱԾ ՄԱՐԴ։ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՋԱՆ ԲՌԱՎՈ ։

    • @arzumanyan-92
      @arzumanyan-92  9 หลายเดือนก่อน +1

      Շատ շնորհակալ եմ!