Այստեղ նրանց չհասկացան ...
ฝัง
- เผยแพร่เมื่อ 17 พ.ย. 2024
- Խոսքերի հեղինակ ` Աննա Վարդանյան
Lyrics of the song: Anna Vardanyan
Մթնոլորտը սառն է ու բիրտ ,
Քարացել է արցունք ու սիրտ ։
Մթնոլորտի կաթիլներում ՝
Անշնչացած հոգու հեռուն ։
Երազանքներ ՝ չկատարված ,
Երազանքներ ՝ շատ փայփայած ,
Երազանքներ ՝ մաքուր ու վառ
Պինդ գրկեցին հողը արդար ։
Պինդ են գրկել ու պարուրվել ,
Հողի հետ են միաձուլվել ,
Հոգիները երկինք հասան ...
... Այստեղ նրանց չհասկացան ...
Հողն է , այո՛, մեղավորը ,
Բայց գրկել է զավակներին ,
Մոռանալով սրտի դողը ,
Ջանում է վեր հանել նորին ։
Բայց ո՛չ, նրանք խորն են քնած ,
Զգույշ անցիր այդ հողի մոտով,
Սուրբ արյուն է այնտեղ պահված
Ու սրտեր կան՝ շատ կարոտով ։
Մասունքներն են հայոց ազգի ՝
Յուրահատուկ ու կարևոր ,
Ամեն մեկը՝ պահված մի գանձ,
Ամեն մեկը ՝ մի թագավոր ։
Աղքատացանք մենք վերստին ,
Լքեցին մեզ հազար ու բյուր ։
Իսկ երկինքը հարստացավ
Նաև քեզնով, հայ թագավոր ։
24. 03. 2021
©️Աննա Վարդանյան
#music #կյանք #song #երգ #աշխարհ #newmusic #մարդ #ուղի #կյանքի #ճանապարհի #աչքեր #սեր #կարոտ #պայքար #պատգամ #մարտ #մարտիկ #հերոս #հերոսներ #զինվոր #զինվորական #դիրքեր #հոգեբանություն #մարդ #հայելի #նամակդեպիերկինք #ընտանիք #երկինք #հավատարմություն #արյանգին #մարտ #մարտիկ #զինվորական #զինվոր
/ Երաժշտությունը ստեղծվել է հեղինակի կողմից AI_ ի օգնությամբ /