25 10 23 Դդմաշենում և Գոմաձորում սուբվենցիոն ծրագրերով կարևոր փողոցներ են ասֆալտապատվում:

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 24 ต.ค. 2023
  • Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում են Դդմաշեն բնակավայրի ներհամայնքային փողոցները:
    Մեկնարկել են Գոմաձոր թաղամասի դեպի գերեզմաններ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:
    ___
    Սևան համայնքի բնակավայրերի ներկայանալի տեսքն ապահովելու համար առաջնահերթ է բարեկարգ, ասֆալտապատ ճանապարհների և փողոցների առկայությունը: Վերջին տարիներին միմյանց են հաջորդում այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք ներառում են ճանապարհների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ: Հերթական ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են Սևանի համայնքի Դդմաշեն գյուղում, «Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 1-ին փուլի «Սևան համայնքի Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» ենթածրագրով: Հիմնովին կասֆալտապատվի Դդմաշենի 3-րդ փողոցն ամբողջությամբ և 4-րդ փողոցի մի հատվածը: Այս փողոցները մեծ նշանակություն ունեն դդմաշենցիների համար: Այն տանում է դեպի ս. Թադևոս եկեղեցի և գերեզմաններ, բացի այդ Դդմաշեն կարելի է մուտք գործել նաև այս ճանապարհով, որը նախկինում համարվել է Դդմաշենի գլխավոր փողոցը:
    Նախկինում անբարեկարգ ու դժվարանցանելի փողոցները դդմաշենցիների համար կդառնան բարեկարգ ու անցանելի: Համաձայն ծրագրի տեխնիկական բնութագրի` նախատեսված է իրականացնել ասֆալտբետոնե ծածկույթի 5968քմ-ի տեղադրում: Հիմնանորոգումը ներառում է հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների մասով և ճանապարհների եզրերի ջրահեռացման համակարգերի կառուցման, աշխատանքներ, տեղադրվում են վաքեր։ Ամբողջովին կվերականգնվի Դդմաշենի վերոնշյալ փողոցների երթևեկելի հատվածը: Աշխատանքներն իրականացվում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից: Ծրագրային պայմանագրային արժեքը 131 300 000 դրամ է, որի 50 տոկոսը պետության ներդրումն է, իսկ մյուս 50 տոկոսը՝ Սևան համայնքի: «Սևան համայնքի բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են նաև Գոմաձոր թաղամասի դեպի գերեզմաններ տանող ճանապարհի հիմնովին ասֆալտապատման հողային աշխատանքները: Ծրագրային պայմանագրային արժեքը 88 000 000 դրամ է, որի 50 տոկոսը պետության ներդրումն է, իսկ մյուս 50 տոկոսը՝ Սևան համայնքի: Աշխատանքներն իրականացվում է «ՃանՇին» ՍՊԸ-ի կողմից:

ความคิดเห็น • 3

  • @liaavagyan163
    @liaavagyan163 7 หลายเดือนก่อน

    Գոնե եկեղեցու ճանապարհն էլ վերանորոգվեր

  • @petrosyan8399
    @petrosyan8399 9 หลายเดือนก่อน

    Փառք Աստծուն հզորացեք զորացեք մեր սիրելի հայորդիներ

  • @Xxxgil
    @Xxxgil 9 หลายเดือนก่อน +1

    Саркекк ми тари это азикнерн акуратни к вегален ишек грацсс кяварцик