Լիլիթ Պիպոյան - Օրորոցային

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 27 พ.ย. 2015
  • Հատված «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախաձեռնությամբ նոյեմբերի 27-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած համերգից։ Համերգն ամբողջությամբ՝ այստեղ - • (RECORDED LIVE)Համերգ ...
    *
    Լույսը հոգնեց,
    Լույսը դանդաղ բարձրացավ երկինք,
    Շուտով երկինքը կծաղկի աստղերով հակինթ:
    Բարի գիշեր՝ ծլվլացին հավքերը անքեն,
    Դու էլ քնիր,
    Փոքրիկ իմ լավ,
    Գիշեր է արդեն...
    Հողմն է քնել,
    Հովն է քնել լանջերին սարի,
    Քո սիրած հեքիաթներով, երգերով բարի:
    Քեզ է ժպտում երկինքն ի վար քո աստղը արթուն,
    Դու էլ քնիր,
    Փոքրիկ իմ լավ,
    Գիշեր է արդեն...
    Նոր արթնացող թիթեռնիկի
    Ճախրի պես թեթև
    Երազն է քո պահվել փափուկ ամպերի ետև,
    Բարի գիշեր քո երազին, ճախրանք անարգել,
    Դու էլ քնիր,
    Փոքրիկ իմ լավ,
    Գիշեր է արդեն...
    (C) Յուրի Սահակյան
  • เพลง

ความคิดเห็น •