Պարույր Սևակ-Բարև Paruyr Sevak-Barev (կարդում է Հարություն Արզումանյանը)

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 22 ส.ค. 2024
  • Եթե ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը, խնդրում ենք բաժանորդագրվել (Subscribe) ալիքին և հավանել (Like) տեսահոլովակները:
    ԲԱՐԵՎ
    - Բ ա՛ ր և, -
    Մեկ հատիկ այս բառն եմ ասում՝
    Կնքված անձնագիր ցույց տալու նման,
    Կենսագրություն պատմելու նման,
    Կամ հարցաթերթիկ լրացնելու պես:
    Եվ կուզենայի՛,
    Շա՜տ կուզենայի,
    Որ այս բառն իրոք դառնար անձնագիր
    Աշխարհո՛ւմ համայն,
    Ամենքի՛ համար:
    Եվ կուզենայի՛,
    Շա՜տ կուզենայի,
    Որ նմանապես այս բառը լիներ
    Նոր և իրական մի «Բացվի՛ր, Սեզա՜մ»:
    - Բ ա՛ ր և, -
    Ասեիր գնացքին,
    Նավին
    Կամ օդանավին,
    Ու ներս մտնեիր.
    «Բարև»-ըդ իբրև տոմսակ ընդունվեր:
    - Բ ա՛ ր և, -
    Ասեիր կնոջն անծանոթ,
    Ու նա քեզ սիրեր հենց նո՛ւյն վայրկյանին
    Կամ ներումնահայց ժպիտով ասեր,
    Թե բարևե՜լ են քեզանից առաջ:
    - Բ ա՛ ր և, -
    Ասեիր, և պարզ երկինքը
    Իսկո՛ւյն անձրևեր, եթե պետք է դա:
    - Բ ա՛ ր և, -
    Ասեիր լռակյաց հողին,
    Եվ նա ծլարկեր ու հասկավորվեր:
    - Բ ա՛ ր և, -
    Ասեիր մահի՛ն էլ անգամ,
    Եվ նա հասկանար, որ քեզ մոտ գալով՝
    Ինքը շտապե՛լ,
    Շա՜տ է շտապել...
    Բա՛րև-ը դառնար իրական ու նոր մի... «Բացվի՛ր, Սեզա՜մ»:
    Եվ այն ժամանակ եթե արջին էլ ասեիր
    - Բ ա՛ ր և, -
    Նա էլ միգուցե հենց նույն վայրկյանին
    Խաղալիք դառնար մեր մանկան համար
    Եվ մի այնպիսի՛ կարգին խաղալիք,
    Որ ո՛չ լարվում է, ո՛չ էլ հասարակ բանից փչանում:
    Այսպես էլ՝ օձը ծերերի ձեռքին ձեռնափայտ դառնար,
    Կոկորդիլոսը դառնար պահարան խաղալիքների,
    Կախարան դառնար եղջերուն վայրի,
    Եվ փոթորիկը բեմի պարախումբ,
    Մարդն էլ՝ Մա՜րդ իրոք...
    Անկարելի բան աշխարհում չկա՜,
    Եթե աշխարհում իշխում է բարին,
    Որ մեր բերանում դարձել է
    - Բ ա՛ ր և, -
    Ուրեմն՝ անձնագիր ցույց տալու նման,
    Կենսագրություն պատմելու նման
    Կամ հարցաթերթիկ լրացնելու պես՝
    - Բ ա՜ ր և, -
    Քե՛զ
    Ու
    Ձե՛զ,
    Ծանո՜թ-անծանո՜թ իմ սիրելիներ:
    Թո՛ղ անկարելին դառնա կարելի
    Աշխարհո՛ւմ համայն,
    Ամենքի՛ս համար,
    Դառնա կարելի վաղն ու հենց հիմա,
    Դառնա կարելի մե՛կ բառով՝
    - Բ ա՜ ր և...
    19.II.1964թ.
    Երևան

ความคิดเห็น • 12

  • @emmakhanoyan6090
    @emmakhanoyan6090 9 หลายเดือนก่อน +4

    ես նույնպես տեղեկացա այս ալիքի մասին խաղից, շատ լավ ու հաճելի ալիք է , շնորհակալություն

    • @arzumanyan-92
      @arzumanyan-92  9 หลายเดือนก่อน

      Շատ շնորհակալ եմ!)

  • @dianapetrosyan3909
    @dianapetrosyan3909 9 หลายเดือนก่อน +5

    Այսօր նայեցի ինչ որտեղ երբը ու իմացա Ձեր յութուբի ալիքի մասին։Հաջույքով կմիանամ։👍

    • @arzumanyan-92
      @arzumanyan-92  9 หลายเดือนก่อน

      Շատ շնորհակալ եմ!)

  • @karinesargsyan9358
    @karinesargsyan9358 9 หลายเดือนก่อน +6

    ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՋԱՆ ԲՌԱՎՈ։ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԶԱՐԳԱՑԱԾ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ։ ԻՆՉ ԼԱՎ ԷՐ ԽԱՂԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՍԵՑԻՔ ԱՅԴ ՄԱՍԻՆ։❤

    • @arzumanyan-92
      @arzumanyan-92  9 หลายเดือนก่อน +1

      Շնորհակալություն ջերմ խոսքերի համար!)

  • @lilitarzumanyan6089
    @lilitarzumanyan6089 10 หลายเดือนก่อน +4

    Բարև

  • @user-uh1xj4ly8k
    @user-uh1xj4ly8k 10 หลายเดือนก่อน +4

    👍👍👍👏👏👏

  • @user-my8sj5gg3m
    @user-my8sj5gg3m 9 หลายเดือนก่อน +5

    Ինչ, որտեղ, երբ -ից հետո հաճույքով բաժանորդագրվեցի այս ալիքին, այսուհետ կլինեմ ձեր ունկնդիրը

    • @arzumanyan-92
      @arzumanyan-92  9 หลายเดือนก่อน

      Շնորհակալ եմ շատ!)

  • @mariamhakobyan5181
    @mariamhakobyan5181 10 หลายเดือนก่อน +3

    👌🏻🥰☺

  • @vahagnaregyan9731
    @vahagnaregyan9731 2 หลายเดือนก่อน

    բանաստեղծություններ Վահագն Արեգյանից th-cam.com/play/PLo7XnnUYG0JmRbETWdACHIaZsQp6YNNOz.html