Համաշխարհային հայության կրթություն / World Armenians Education

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 10 ต.ค. 2024
  • 2022թ․-ի օգոստոսի 5-ին «Առաջ միասին» ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ Ցանցային Պետության կրթության դեպարտամենտի «Համաշխարհային հայության կրթություն» նախագծի աշխատարանի քննարկումը:
    Հանդիպման սկզբում աշխատարանի մասնակիցները ծանոթացան միմյանց հետ: Ցանցային Պետության ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հրաչյա Պետրոսյանցը ներկայացրեց Ցանցային Պետության ընդհանուր գործունեությունը, այնուհետև Ցանցային Պետություն համահայկական հիմնադրամի տնօրեն Շուշանիկ Սահակյանը ներկայացրեց «Համաշխարհային հայության կրթություն» նախագիծը, որից հետո սկսվեցին քննարկումներ նախագծի իրականացման շուրջ:
    Հայագիտության տարածումը, լինելով նախագծի հիմնական նպատակներից մեկը, հիմք հանդիսացավ միավորելու համաշխարհային հայությանը: Որոշվեց ստեղծել ամբողջ աշխարհի հայկական կրթական հաստատությունների տվյալների բազա և նրանց միավորել մեկ նպատակի շուրջ, այն է՝ հայկական մշակույթին, լեզվին, գրականությանը, պատմությանը, գիտությանը տալ համընդհանուր հասանելիություն: Նախագծի իրականացման համար սահմանվեցին հետևյալ քայլերը.
    1. ձևավորել փոքր խմբեր, որոնք կներառեն անդամներ Հայաստանի, Արցախի և սփյուռքի կրթական հաստատություններից,
    2. ընտրել որևէ հայագիտական թեմա,
    3. ընտրել աշխատանքի կատարման ձևաչափ,
    4. համատեղ իրականացնել հետազոտություն,
    5. հետազոտությունը ներկայացնել համապատասխան մասնագետներին,
    6. հրապարակել աշխատանքը։
    Ի՞նչ հնարավորություններ է տալիս նախագիծը.
    1. կապ համաշխարհային հայության միջև,
    2. փորձի փոխանակում,
    3. կրթական այլընտրանքային հարթակի ստեղծում։
    Արդյունքում «Համաշխարհային հայության կրթություն» նախագիծը կդառնա հարթակ, որը միմյանց կկապի ամբողջ աշխարհի հայկական կրթական հաստատությունները և կծառայի որպես տեղեկատվական աղբյուր այս համագործակցության արդյունքում իրականացրած հետազոտությունների տարածման համար:
    #ՑանցայինՊետություն #ՀամաշխարհայինՀայություն
    On August 5, 2022, the workshop of "World Armenians Education" project belonging to the Network State Education Department took place in the framework of the Armenians Forward Together Forum. At the beginning of the meeting, the participants of the workshop got to know each other, Hrachya Petrosyants, Head of the Network State Strategic Research Center, presented the Network State, then Shushanik Sahakyan, Director of the Network State Panarmenian Foundation, presented the "World Armenians Education" project, after which discussions began about the implementation of the project.
    The spread of Armenology, being one of the main goals of the project, became the basis for uniting the World Armenians. The decision is: to create a database of Armenian educational institutions around the world and unite them around one goal, that is, to give universal access to Armenian culture, language, literature, history, and science. The following steps were defined to implement the project.
    1.to create a group that will include students from World Armenians (Armenia-Artsakh-Diaspora)
    2.to choose a topic of Armenian studies
    3.to collect information
    4.to carry out research
    5.to submit the results of the research to professional inspection
    6.to publish the research
    What opportunities does the project provide?
    1. connection between world Armenians
    2. exchange of experience
    3. creation of an alternative educational platform
    As a result, the "World Armenians Education" project will become a platform that will connect Armenian educational institutions all over the world and serve as an information source for the dissemination of research carried out as a result of this cooperation.
    #NetworkState #WorldArmenians

ความคิดเห็น •