Տասը կույսերի առակ (Մատթեոս 25:1-13)

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 19 ต.ค. 2024
  • Մատթեոս 25:1-13
    1 Այն ժամանակ կ’նմանի երկնքի արքայութիւնը տասը կոյսերի, որ իրանց լապտերները վեր առան եւ դուրս եկան փեսային դիմաւորելու։ 2 Նորանցից հինգը իմաստուն էին, եւ հինգը յիմար։ 3 Այն յիմարները վեր առան իրանց լապտերները, բայց ձէթ վեր չ’առան իրանց հետ։ 4 Սակայն իմաստուններն իրանց ամաններումը ձէթ վեր առան իրանց լապտերների հետ մէկտեղ։ 5 Եւ երբոր փեսան ուշացաւ, ամենքը թմրեցան եւ քնեցին։ 6 Եւ կէս գիշերին աղաղակ եղաւ՝ Ահա փեսան գալիս է. Դուրս եկէք նորան դիմաւորելու։ 7 Այն ժամանակ ամեն կոյսերը վերկացան եւ ե իրանց լապտերները պատրաստեցին։ 8 Բայց յիմարներն ասեցին իմաստուններին. Տուէք մեզ ձեր իւղիցը, որովհետեւ մեր լապտերները հանգչում են։ 9 Իմաստուններն էլ պատասխանեցին եւ ասեցին. Մի գուցէ մեզ ու ձեզ բաւական չ’լինի. Բայց աւելի լաւ՝ գնացէք ծախողների մօտ եւ գնեցէք ձեզ համար։ 10 Եւ երբոր նորանք գնացին գնելու, փեսան եկաւ. Եւ պատրաստները նորա հետ հարսանիքը մտան, եւ դուռն փակուեցաւ։ 11 Եւ յետոյ այն միւս կոյսերն էլ եկան եւ ասեցին. Տէր, Տէր բաց մեզ։ 12 Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, Ես չեմ ճանաչում ձեզ։ 13 Արդ՝ արթուն կացէք. Որովհետեւ չ’գիտէք ոչ օրը եւ ոչ ժամը, [որ նորանում մարդի Որդին կ’գայ։]

ความคิดเห็น • 1