Երբ չես կարող օրերի հոգին գտնել, Պատասխանը գտնել ու ցոլքերը հույսի գտնել, Կգտնես մի սենյակ, որ սիրում է քեզ վաղուց, Հայացքդ կուռքի նման պատերին է հնուց։ Դեռ կորած չէ ոչնիչ, դեռ կորած չէ ոչնիչ, Հույսից շապիկներ են կարված իրերիդ վրա, Հույսից ըմպանակ է դրված մենության վրա, Հույսից փուչիկներ են կախված փոքրիկ տեղանքում, Հույսից է արցունքը, արցունքն է քեզ փրկում։ Դեռ կորած չէ ոչնիչ, դեռ կորած չէ ոչնիչ։ Տարածքը վերցրել են իրերը քեզ միշտ սիրելի, Գրքերը, աթոռը, սեղանը, նրա բանալին, Մահիճը կարող է ուզածդ միշտ կատարել Տանջված քո մարմինը գրկել, ու աչքերդ շոյել։ Դեռ կորած չէ ոչնիչ, դեռ կորած չէ ոչնիչ, Շնորհակալ եմ սենյակ, շնորհակալ եմ սենյակ։ Բայց կա և երկրորդը, Կարող ես ելնել փողոց, Ջարդել ըմպանակը, փուչիկը նետել աղբանոց Խեղդել քո ներսում ինչ որ բան, Հոգնած ձեռքերով, Ոչինչ որ ցավում է, Նոր ոճդ լցրու մեղքերով։ Կարող ես դարձնել փողոցը մի օր տանելի Կարող է, որ սուտը մի օր չլինի նողկալի Հաղթես ինքդ քեզ ու կրես ուսերիդ հաղթանակ Եվ թքած , թե սենյակդ էլ մեռնի, ու մնաս մեն-մենակ։
Երբ չես կարող օրերի հոգին գտնել,
Պատասխանը գտնել ու ցոլքերը հույսի գտնել,
Կգտնես մի սենյակ, որ սիրում է քեզ վաղուց,
Հայացքդ կուռքի նման պատերին է հնուց։
Դեռ կորած չէ ոչնիչ, դեռ կորած չէ ոչնիչ,
Հույսից շապիկներ են կարված իրերիդ վրա,
Հույսից ըմպանակ է դրված մենության վրա,
Հույսից փուչիկներ են կախված փոքրիկ տեղանքում,
Հույսից է արցունքը, արցունքն է քեզ փրկում։
Դեռ կորած չէ ոչնիչ, դեռ կորած չէ ոչնիչ։
Տարածքը վերցրել են իրերը քեզ միշտ սիրելի,
Գրքերը, աթոռը, սեղանը, նրա բանալին,
Մահիճը կարող է ուզածդ միշտ կատարել
Տանջված քո մարմինը գրկել, ու աչքերդ շոյել։
Դեռ կորած չէ ոչնիչ, դեռ կորած չէ ոչնիչ,
Շնորհակալ եմ սենյակ, շնորհակալ եմ սենյակ։
Բայց կա և երկրորդը,
Կարող ես ելնել փողոց,
Ջարդել ըմպանակը, փուչիկը նետել աղբանոց
Խեղդել քո ներսում ինչ որ բան,
Հոգնած ձեռքերով,
Ոչինչ որ ցավում է,
Նոր ոճդ լցրու մեղքերով։
Կարող ես դարձնել փողոցը մի օր տանելի
Կարող է, որ սուտը մի օր չլինի նողկալի
Հաղթես ինքդ քեզ ու կրես ուսերիդ հաղթանակ
Եվ թքած , թե սենյակդ էլ մեռնի, ու մնաս մեն-մենակ։
Shat enq spasel ays katarmann Bravo Forsh shat hianali yerg xosqer yerantutyun ❤❤❤
urish hogu xorutyun eq😘😘😘
Forsh sirum em...