Պարույր Սևակ-Միջակետի կարիք Paruyr Sevak Mijaketi kariq (կարդում է Հարություն Արզումանյանը)

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 22 ส.ค. 2024
  • Եթե ձեզ հաճելի է մեր կատարած աշխատանքը, խնդրում ենք բաժանորդագրվել (Subscribe) ալիքին և հավանել (Like) տեսահոլովակները:
    Ես` հաբեշի ու նեգրի պես սևամորթըս,
    Ինձ ժպտացող ատամներիդ փղոսկըրե
    Լուսեղ փայլից ճերմակել եմ կարծես հիմա…
    Ես` բառերի խոշորածախ վաճառորդըս,
    Սնանկացած եմ ինձ զգում քո խոսքերից,
    Որ մանրամաղ անձրևի պես սողոսկելիս
    Չե՜ն հարցընում թույլտըվություն,
    Տեղ չե՜ն խնդրում իրենց համար:
    Իսկ խոսում ես… հազա՜ր ու մի դատարկ բանից.
    Թե չես սիրում ձմեռ ու թութ,
    Թե պաշտում ես լեռ ու ամառ,
    Թե դժգոհ ես քո նոր շորի նեղ գրպանից,
    Թե կինոյում մեկն ինձ շատ է նման եղել,
    Թե ինչ լավ է, որ չեմ պահում կյանքում բեղեր,
    Թե… վերստին ետ ես դառնում շոր ու կարին
    Կամ երազում, որ «չորսերըդ» դառնան «հնգեր»
    Եվ… չես զգում, որ - հրաշքո՜վ - տասը տարին
    Մե՛կ վայրկյանում ուսերիցըս վայր է ընկել:
    Ու չե՜մ զգում…
    Շարունակում ես բլբլալ,
    Ծիծաղում ես դատարկ բանից,
    Դատարկ բանից պատրաստ ես լալ.
    Հարց ես տալիս,
    Զարմանալի հստա՜կ հարցեր
    Եվ մեջընդմեջ… պաչպչում ես,
    Պաչպչում ես այնպես, կարծես
    Քո հապշտապ բլբլոցն ես կետադըրում…
    Քո հապշտապ բլբլոցն ես կետադըրում դու մերթ ընդ մերթ,
    Եվ չգիտես, որ անհամբեր միջակետի եմ սպասում`
    Երկարատև՜ - շարունակվո՜ղ մի համբույրի:
    Եվ չգիտես,
    Որովհետև թեպետ արդեն տասը տարին
    Մեկ վայրկյանում ուսերիցըս վայր է ընկել՝
    Դարձել եմ քեզ հասակակից ու դասընկեր,
    Սակայն ունեմ տարիքային մի թուլություն.
    Համբույրի և պաչի միջև
    Դեռ դնում եմ տարբերություն…

ความคิดเห็น • 1

  • @karinesargsyan9358
    @karinesargsyan9358 9 หลายเดือนก่อน +5

    ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՋԱՆ 👍👍👍👍👍