Կարոտի ութ ամիս

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 10 ก.ค. 2021
  • Ես ծնվել ու մեծացել եմ Լիճք գյուղում, որտեղ տղամարդկանց 90 տոկոսից ավելին արտագնա աշխատանքի մեկնողներ կամ ինչպես ընդունված է ասել «խոպանչիներ» են։ Տղամարդիկ գնում են գումար վաստակելու, իսկ կանայք տարվա առնվազն ութ ամիսը սպասում են իրենց ամուսինների վերադարձին։ Իմ ընտանիքը բացառություն չէ։ Վաղ գարնանը հայրս մեկնում է Ռուսաստան ու վերադառնում ուշ աշնանը, երբեմն՝ ձմռանը։ Մեր ընտանիքում չորս երեխա ենք, չորսիս մեծանալն էլ հայրս բաց է թողել։ Թեև ժամանակին բացը լրացնելու իր տարբերակն է գտել. գնել ու մորս է փոխանցել տեսախցիկներ, որ իր բացակայության ընթացքում նկարի։ Ամանորի ֆիլմերի փոխարեն մեր տանը ընտանեկան արխիվներն էինք դիտում։ Այդպես, հայրս մասամբ հետևում էր մեր մեծանալուն, մենք էլ իր մեծանալը արձանագրում էինք վերադարձին՝ դիմագծերի փոփոխությամբ։
    Հորս՝ խոպան մեկնելու ավանդույթը շարունակվում է, եղբայրս շարունակում է հորս ավանդույթը. այս տարի առաջին անգամ մեկնեց Ռուսաստան աշխատելու։ Ես էլ որոշեցի շարունակել մորս՝ մեր ընտանիքի պատմությոնը վավերագրելու ավանդույթը: «Կարոտի ութ ամիս» ֆիլմով սկսեցի տարիներով մեջս կուտակված հարցերի պատասխանների փնտրտուքը։

ความคิดเห็น •