Ար-Արարիչ - Ar-Ararich (God-Creator) երաժշտ.՝ Մարգարիտ խաչատրյան, Music-Margarita Khachatryan

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 25 ต.ค. 2024

ความคิดเห็น • 15

  • @margaritakhachatryan5836
    @margaritakhachatryan5836  4 ปีที่แล้ว +6

    Իմ «Ար-Արարիչ» երաժշտական ստեղծագործության մեջ 6:23 րոպեից մինչև 8:23 րոպեն, բացի հիմնական նվագախմբից, օգտագործել եմ հայկական ազգային գործիքներ՝ դուդուկ, շվի, բլուլ, քանոն, թառ..., իսկ 6:41 րոպեից տեսանյութում հայտնվում են միջնադարյան հայ երաժիշտների պատկերաքանդակներ հայկական ազգային գործիքներ նվագելիս: Առաջինը՝ ՀԱՅ քամանչահարի և քանոնահարի պատկեր է՝ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղի մի տապանաքարի վրա քանդակված (16-րդ դար): Երկրորդը թառահար է՝ Նորատուսի տապանաքարային պատկերաքանդակի վրա քանդակված: Երրորդը՝ ուդ նվագող է նույնպես տապանաքարային պատկերաքանդակի վրա քանդակված: Այն գտնվում է Գեղհովիտում:

  • @margaritakhachatryan5836
    @margaritakhachatryan5836  4 ปีที่แล้ว +2

    Իմ երաժշտական ստեղծագործության բառերն են՝
    Ո՜վ գերագույն Աստված ԱՐ
    Զմեծն և զարին
    Զարարիչն երկրի և երկնի:
    Տեր պարգևատու, ինքնաբուն բարի,
    Բոլորին տիրող հավասարապես,
    Միայն արարիչ դու ամեն ինչի,
    ԱՐ, փառավորյալ, անքնին, ահեղ,
    Ահարկու, սոսկալի, հզոր:
    Անպարագրելի, անմերձենալի,
    Անըմբռնելի, անիմանալի,
    Անճառելի, անտեսանելի,
    Անզննելի, անշոշափելի, անորոնելի,
    Անսկիզբ և անժամանակ,
    Անշամանդաղ գիտություն,
    Համարձակ տեսողություն,
    Ճշմարիտ էականություն,
    Բարձր և խոնարհ,
    Օրհնաբանված գոյություն,
    Անստվեր ծագում, ամենափայլ ճառագայթ,
    Խոստովանված լույս,
    Անտարակույս վստահություն, կատարյալ հանգիստ,
    Կատարյալ արարիչ ամեն ամենի,
    Խնդրանքով և պաղատանքով դիմում ենք Քեզ
    Աստվածային լույսովդ, հրով, ջերմությամբ,
    Դեղ ու դարման եղիր մեզ:
    Բժշկիր արիական հոգիները Դու
    Եվ արիաց արարածների
    Մարմնի ցավերը բոլոր,
    Շնորհիր Արարատյան երկրին բերրիություն,
    Լիություն, պարարտություն,
    Փրկեա երևույթ, աներևույթ թշնամյաց,
    Ո՜վ ամենակարող Աստված ԱՐ:
    Զի Դու ես միայն երկնքում անհաս, երկրում անզնին,
    Գոյության բոլոր տարերքների մեջ,
    Աշխարհի բոլոր եզրածագերում.
    Հայոց
    Արագածի, Արարատի, Արայի լեռան,
    Քարահունջի տաճարում
    Եվ ամենուր, այլուր,
    Փառք ի բարձունս
    Եվ Քեզ արարիչ ամենայնի
    Հավիտեանս, հավիտենից,
    ԱՄԵՆ-ՓԱ՜ՌՔ-ԱՄԵՆ: 🙏🙏🙏

  • @sev_agrav123
    @sev_agrav123 2 ปีที่แล้ว +2

    Srtin Harazat !

  • @margaritakhachatryan5836
    @margaritakhachatryan5836  4 ปีที่แล้ว +4

    Իմ երաժշտական ստեղծագործության տեսանյութում զետեղված են ժայռապակերներ, այդ թվում Վարդենիսի լեռնավահանի հարավ-արևելյան հատվածի Սևքար (Սևսար) լեռան հյուսիսային լանջին` 2700մ բարձրության վրա գտնվող տիեզերագիտական իմացությունները պատկերող «աստղադիտարանը»: Ժայռապատկերների ահռելի ուսումնասիրությունների և մեծագույն ու բազմաթիվ արժեքավոր աշխատությունների հեղինակ է գիտնական, հնագետ, Ֆիզիկոս-հայագետ Համլետ Մարտիրոսյանը: Տեսանյութում ընդգրկել եմ նաև հնագույն Քարահունջը, որի որպես առնվազն 7500 տարվա վաղեմություն ունեցող աստղադիտարան լինելու փաստը արձանագրել է հայազգի ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, գիտությունների դոկտոր (1972 թ․), պրոֆեսոր (1983 թ․), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Պարիս Հերունին: Իսկ դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու, մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը հայտնաբերել է, որ քարահունջի ճարտարապետական տեսքը նախկինում՝ անգղի, այժմ Կարապի համաստեղության արտացոլումն է, որը ես նույնպես ընգրկել եմ իմ երաժշտության տեսանյութում: Զետեղել եմ նաև էության-էիզմի խորհրդանիշը, որի ծավալուն աշխատության հեղինակ է և հիմնադիր ճարտարապետ, գրող, հրապարակախոս, հայագետ, ազգագրագետ և էաբան Ալեքսանդր Վարպետյանը: Իմ տեսանյութում մի քանի անգամ հանդիպում է Տաթևի վանքը, 2 անգամ Օրիոն-Հայկի համաստեղության առկայությամբ, երբ այդ համաստեղության 3 աստղերը տիեզերքում շարվում են օգոստոսի 11-ին(հնագույն հայկական Նոր Տարվա օրը՝ Նավասարդին) Տաթևի շարժական սյանն ուղղահայաց միմիայն Հայաստանում, որտեղ բավական մեծ տարածքով առաջանում է դրական դաշտ և տեղի են ունենում անբացատրելի երևութներ: Այդ երևույթի ուսումնասիրությամբ հսկայական աշխատանք է կատարում հնագույն քաղաքակրթությունների գծով փորձագետ, անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը: Իմ տեսանյութում եմ ընդգրկել նաև Արևի սկավառակի ոճավորված պատկերը՝ Ալակա Հոյուկից հայտնաբերված (մոտ ն.թ.ա 2.300թ.): Այն ես հանդիպել եմ հայագետ, բազմաթիվ հոդվածների հեղինակ Կարինե Ավետիսյանի «ՃԱՃԱՆՉ Կամ՝
    Ճառագայթ փառաց,
    Ճանապարհ ինձ ցոյց,
    Ճեպել ի յերկինս...» խոսքերով սկսվող հոդվածում:
    Անչա՜փ մեծ շնորհակալություն և խոնարհում մեր մեծագույն հայագետներին, ովքեր արժեքավոր և ահռելի մեծ աշխատանք են կատարում մեր Հայոց կորսված պատմությունը վերականգնելու, նոր շունչ տալու և ներկայացնելու անգնահատելի գործում:

  • @aramayisbaghumyan1847
    @aramayisbaghumyan1847 ปีที่แล้ว +1

    Things that constantly flow are of GOD!
    For they are forever
    Harmony of sound= Vibrational Force essence of + Time -Electricity-water-magnetism
    ---------------------------------------------------------

  • @Sona_Gaspar
    @Sona_Gaspar 4 ปีที่แล้ว +2

    Օրհնյալ է

  • @observe20
    @observe20 4 ปีที่แล้ว +1

    Շնորհավորում եմ Մարգարիտա ջան!! Բյուրեղյա ու խորհրդավոր, հիանալի գործ է!!!!!!💓🙏😇

    • @margaritakhachatryan5836
      @margaritakhachatryan5836  4 ปีที่แล้ว

      Շնորհակալ եմ շա՜տ, անչա՜փ, Անժելա ջան: 💓💓🙏

  • @marmargaryan
    @marmargaryan 4 ปีที่แล้ว +1

    ինչ պարզ ու սիրուն ստեղծագործություն ա ,շնորհակալություն 🌞

  • @rabeard
    @rabeard 9 หลายเดือนก่อน +1

    Wow🧠🫀👀🦻🙏