Նորատուս գյուղի բնակիչներն ավտոմեքենաներով փակել են ճանապարհը

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 14 ธ.ค. 2015
  • Արդեն 30 րոպեից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Վարդենիս ավտոճանապարհի Մարտունի-Գավառ ավտոճանապարհի խաչմերուկում: Նորատուս գյուղի 200-ից ավելի բնակիչներ, ի նշան բողոքի, նշված ճանապարհը փակել են, ինչի պատճառով էլ հսկայական խցանում է առաջացել և երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակցիայի մասնակիցները բարձրաձայնում են, որ իրենք ճանապարհը փակել են, քանի որ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Արսեն Արսենյանը անհիմն մարդկանց մեղադրում է ու, ըստ գյուղացիների հայտարարության, չարաշահում է պաշտոնեական դիրքը և մարդկանց անհիմն կալանքի է ենթարկում, ինչի իրավունքը նա չունի:
    Մանրամասները` shamshyan.com/hy/article/2015/...

ความคิดเห็น •