Աստղագետները ենթադրում են, որ տեսել են հսկայական սև խոռոչի արթնացումը իրական ժամանակում

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 3 ต.ค. 2024
  • Հեռավոր գալակտիկայի հանկարծակի լուսավորումը աստղագետներին թույլ է տվել ֆիքսել նախկինում չտեսնված երևույթ։ Հետազոտողները կարծում են, որ ականատես են եղել արեգակից միլիոն անգամ ավելի մեծ զանգված ունեցող սև խոռոչի ակտիվացման գործընթացին։
    Տասնամյակներ շարունակ SDSS1335+0728 անունով գալակտիկայում տեսանելի ոչինչ տեղի չէր ունենում։
    Սակայն 2019 թվականին խորը տիեզերքի այս աննկատ տարածքը հանկարծ սկսեց փայլել։
    Այդ ժամանակից ի վեր աստղագետները հետևում են գալակտիկայի լուսավորման փոփոխություններին։
    Նրանք նկատել են, որ այն կրկնապատկել է իր պայծառությունը ինֆրակարմիր ճառագայթների միջին տիրույթում, չորս անգամ ավելի պայծառ է դարձել ուլտրամանուշակագույն և առնվազն 10 անգամ ավելի պայծառացել ռենտգենյան ճառագայթների տիրույթում։
    «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

    «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:
    www.amerikayid...
    / amerikayidzayn
    / amerikayidzayn
    t.me/Amerikayi...
    tiezerk astxer

ความคิดเห็น • 2