Բայդենը դուրս եկավ նախագահական մրցապայքարից և սատարում է Հարիսին որպես կուսակցության թեկնածու

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 6 ก.ย. 2024
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի հայտարարեց, որ դադարեցնում է իր վերընտրման հայտը և հավանություն է տվել փոխնախագահ Կամալա Հարիսին, որպեսզի նա լինի Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածուն նոյեմբերի քվեարկության ժամանակ:
    Նախագահ Ջո Բայդենը ով, շաբաթներ շարունակ դիմակայելով իր տարիքի շուրջ մտավախություններին պնդում էր, որ ինքը կմնա ընտրապայքարում, հայտարարեց, որ ավարտում է իր քարոզարշավը և չի ձգտի վերընտրվել նոյեմբերին:
    «Իմ կյանքի մեծագույն պատիվն է ծառայել որպես ձեր նախագահ», - հայտարարեց նա սոցիալական ցանցերում կիրակի օրը:
    Բայդենն ասել է, որ թեև նա մտադիր էր վերընտրվել, սակայն կարծում է, որ իր Դեմոկրատական կուսակցության և երկրի լավագույն շահերից է բխում ընտրապայքարից հեռանալը և կենտրոնանալը բացառապես ԱՄՆ նախագահի պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում իր պարտականությունների կատարման վրա:
    Բայդենը շնորհակալություն է հայտնել փոխնախագահ Կամալա Հարիսին «արտակարգ գործընկեր լինելու համար»։
    Սոցիալական լրատվամիջոցների մեկ այլ գրառման մեջ նա առաջարկեց իր «լիարժեք աջակցությունը», որպեսզի Հարիսը լինի կուսակցության թեկնածուն:
    «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

    «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:
    www.amerikayid...
    / amerikayidzayn
    / amerikayidzayn
    t.me/Amerikayi...
    USA Biden Harris Presidency

ความคิดเห็น •