Ինքնության խորհրդանիշերը, Ինքնություն և արժեքներ 19 / Symbols of identity, Identity and Values 19

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 5 ส.ค. 2024
  • Ինքնության խորհրդանիշները
    ▪︎ Սիմվոլիզմի դերը մեր կյանքում: Նշանական ճանաչողության առանձնահատկությունները: Հավաքական ինքնության խորհրդանիշների մեջ ամփոփված գաղափարների, պատումների, բարոյական պատգամների ազդեցությունը մարդկային գիտակցության վրա: Ազգային խորհրդանիշերը որպես մարդկանց միավորող արժեքների, առաքելության, պատմության և ապագայի տեսլականի գաղափարական նշաններ:
    ▪︎ Խորհրդանիշները որպես ինքնության շարունակականության, պաշտպանության և հզորացման պատասխանատվություն: Խորհրդանիշների աղավաղումներն ու նենգափոխումները և դրանց նկատմամբ արհամարհանքն ու ոտնձգությունները ինքնության դեմ պայքարի համատեքստում:
    ▪︎ Ինչպես վերաբերվենք մեր խորհրդանիշերին: Խորհրդանիշերի ճանաչողության և դրանից բխող արժեքների իրագործման անհրաժեշտությունը: Հայ ինքնության խորհրդանիշերը և դրանց նվիրակարգությունը: Խորհրդանիշների վերաբերյալ պատումները համակարգելու և դրանք կրթության մեջ ներդնելու հրամայականը:
    Խոսնակներ` Հայկ Դեմոյան, Մհեր Նավոյան
    Վարող՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
    _____________
    Symbols of Identity
    ▪︎ The role of symbolism in our lives. Traits of symbolic knowledge. The influence of ideas, narratives, moral messages summarized in symbols of collective identity on human consciousness. National symbols as conceptual representations of values, mission, history and vision of the future that unite people.
    ▪︎ Symbols as a responsibility for the continuity of identity, protection and empowerment. Distortions and manipulations of symbols and their contempt and harassment in the context of struggles against identity.
    ▪︎ How to treat our symbols. The need for the knowledge of symbols and the realization of the values ​​derived from it. Symbols of Armenian identity and their hierarchy. The imperative to systemize the narratives about symbols and to embed them in education.
    Speakers: Hayk Demoyan, Mher Navoyan
    Moderator: Fr. Mesrop Aramian
    00:00 - Մուտք
    01:44 - Ինքնության նշաններ
    05:50 - Ինքնության հարացույցը
    08:45 - Բարոյական պատասխանատվություն
    14:47 - Կեղծ ինքնության պարտադրանք
    24:24 - Շարունակականություն եւ պատմական հիշողություն
    27:46 - Հարց․ հայ լինելն ունի՞ սահմանում
    41:04 - Հարց․ հայկական սիմվոլների վերլուծություն
    45:57 - Հարց․ անտեսվա՞ծ խորհրդանիշեր
    51:39 - Հարց․խորհրդանիշի ճիշտ կամ սխալ փոփոխություն
    53:23 - Հարց․ համակարգված մոտեցում խորհրդանիշերին
    55:45 - Հայ ինքնության խորհրդանիշերը
    01:04:45 - Մեր գլխավոր խորհրդանիշը
    01:08:15 - Խորհրդանիշերը կրթության մեջ
    #ինքնությունեւարժեքներ #identityandvalues

ความคิดเห็น • 13

  • @anahit3249
    @anahit3249 2 หลายเดือนก่อน +10

    Շնորհակալություն, սիրելի տեր Մեսրոպ քահանային, Հայկ Դեմոյանին, Մհեր Նավոյանին և մասնակիցներին։
    Հոգիս ցնծում է, երբ լսում ու տեսնում եմ որակյալ, գրագետ ու հայրենասեր հայորդիների։🙏🙏🙏

  • @shooshanmarkosyan8899
    @shooshanmarkosyan8899 2 หลายเดือนก่อน +4

    Հարգանքներս պարոնայք🇦🇲☀️

  • @ripi1768
    @ripi1768 2 หลายเดือนก่อน +10

    Երանի այն օրը երբ այս և նմանատիպ հաղորդումները Հանրային հեռուստաընկերության եթերում կտեսնեք 🙏🇦🇲✊

  • @annamakaryan3221
    @annamakaryan3221 2 หลายเดือนก่อน +5

    Հիանալի հաղորդում , շատ կարևոր և արդիական։ Շնորհակալ եմ։

    • @VemMedia
      @VemMedia  2 หลายเดือนก่อน +2

      Շնորհակալություն

  • @tatevvardanyan4470
    @tatevvardanyan4470 2 หลายเดือนก่อน +4

    Երանի այսպիսի հայորդիները ավելի տեսանելի ու լսելի լինեն լայն հանրությանը։ Հրաշալի հաղորդաշար է, խորապես կրթական ու դաստիարակչական։ Ամեն նոր հաղորդում դիտելիս հաճույք եմ զգում 👏🏻

    • @VemMedia
      @VemMedia  2 หลายเดือนก่อน +3

      Հարգելի հետևորդ, եթե հավանում եք մեր հաղորդումները, խնդրում ենք նաև տարածել, շնորհակալություն

  • @MHH-xt1kv
    @MHH-xt1kv 2 หลายเดือนก่อน +8

    Տէր Մեսրոպին լուրջ մտավորական եմ համարում:

    • @annacpfe9007
      @annacpfe9007 2 หลายเดือนก่อน +3

      Տեր Մեսրոպ քահանա Արամյան

  • @JoraMaster
    @JoraMaster หลายเดือนก่อน

    Վերնագրի տառասխալը ուղղեք, ինձ համար շատ հարգարժան Դեմոյան ջան( ես էլ Գյումրեցի եմ, առակագիր և բանաստեղծ` Ժորա Կարապետյան, 1993֊ից` Լոս Անջելեսում)։ "Խորհրդանիշեր" բառի ճիշտ հոգնակի ձևը "ԽորհրդանշանՆերն"֊ն է։ Որովհետև ոչ թե նիշ կամ թիվ է մատնանշում, այլ
    գաղափարի ամբողջական խորհուրդ է պարունակում։Ավելի տրամաբանական և սահմանադրական ճշգրիտ անվանումը եզակի թվով "ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆ" է, հոգնակիով` "ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐ"֊ ը։ Աստվածաշնչյան վկայությամբ հաստատեմ միտքս։ Աստված այս կամ այն բանի համար մարգարեական նշաններ է տվել, ո՛չ թե` նիշեր։ Շատ հիմնավորումներ կան, բայց այսքանը, կարծեմ, բավական կլինի։ Կանխավ շնորհակալություն։ (Հարգանքներով` ժ. Կարապետյան)։

  • @user-zb1xz1yu6e
    @user-zb1xz1yu6e หลายเดือนก่อน

    Խաչի խորհուրդ, տարբերանշան, գաղափարագիր, խորհրդանշան․․․

  • @user-ky8yf3pb4k
    @user-ky8yf3pb4k 2 หลายเดือนก่อน

    Воспойте Господу🔥✝️🔥🫵 песнь новую; воспойте Господу, вся земля;
    пойте Господу, благословляйте имя Его, благовествуйте со дня на день спасение Его;
    возвещайте в народах славу Его, во всех племенах чудеса Его;
    ибо велик Господь и достохвален, страшен Он паче всех богов.
    Ибо все боги народов - идолы, а Господь небеса сотворил.
    Слава и величие пред лицем Его, сила и великолепие во святилище Его.
    Воздайте Господу, племена народов, воздайте Господу славу и честь;
    воздайте Господу славу имени Его, несите дары и идите во дворы Его;
    поклонитесь Господу во благолепии святыни. Трепещи пред лицем Его, вся земля!
    Скажите народам: Господь царствует! потому тверда вселенная, не поколеблется. Он будет судить народы по правде.
    Да веселятся небеса и да торжествует земля; да шумит море и что наполняет его;
    да радуется поле и все, что на нем, и да ликуют все дерева дубравные
    пред лицем Господа; ибо идет, ибо идет судить землю. Он будет судить вселенную по правде, и народы - по истине Своей. [Псалом Давида, когда устроялась земля его.]
    Псалтирь - Глава 95 Мир всем братьям сёстрам во Христе