Գառան նման երեխանցն են գողանալու. բաղանիսցի

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 12 ก.ย. 2024
  • ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐՈՒՄ ՀՆՉԱԾ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ, ՈՐ ՀԱՄԸՆԿՆԵՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻ ՀԵՏ։
    Մեր նկարահանող խմբերը եղել են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, մասնավորապես՝ Բաղանիս գյուղում, որտեղ մարդիկ հիմնականում այգեգործությամբ են զբաղվում: Նախկինում այգիներով հարուստ գյուղում հիմա մեկ-երկու մեծ տնտեսություն ունեցող գյուղացի հազիվ կգտնես: Նրանք չեն կարողանում մշակել իրենց հողը, քանի որ հակառակորդի թիրախի տակ են՝ ամեն պահի կարող են դառնալ կրակոցի զոհ: Այդ իսկ պատճառով Բաղանիսում հողագործությամբ զբաղվում են միայն տնամերձ հողակտորներում: Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, վիճակից ամենից շատ տուժում են հենց սահմանամերձ գյուղի բնակիչները: Տեսանյութի հերոսը բաղանիսցի Լավրենտի Եսայանն է:

ความคิดเห็น • 4