Ինքնամեկուսացածները․նրանք շարժվում են դեպի Արագած

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 7 ก.พ. 2025
  • Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի հարեւանությամբ մի դաշտում իր վրաններն է խփել Խալոյանների ընտանիքը։ Սա նրանց առաջին կանգառն է Արագածի ամառային արոտվայրի ճանապարհին: Այսպիսի ևս երեք կանգառ են ունենալու։
    hetq.am/hy/art...
    Անասնապահների հետ պայմանավորվել էինք նախորդ օրը, 12-ին կթի ժամն է։ Երկու եղբայր՝ Խալոյան Խադոն ու Միրզան, ընտանիքներով են ապրում այստեղ: Տղաների մայրը՝ Քնարիկ Շաբաբյանն էլ է այստեղ: Ոչխարների կթի ժամին նրանց օգնում էին բարեկամները՝ Լեյլա և Ֆայզո Շամոյանները։
    Հարյուրավոր ոչխարներ կթելն իսկապես դժվար գործ է, երկու ժամ հետո նայելով Քնարիկին՝ մտածում եմ ու բարձրաձայն ասում դրա մասին: Նա էլ ասում է՝ տանջանք է, բայց դե մեր ապրուստը սա է։
    hetq.am/hy/art...

ความคิดเห็น • 9