Այս գարնան հետ, այս ծաղկունքի, Այս թռչնակի, այս առվակի, Հետն այս երգի ու զարթոնքի Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի: ՈՒ թոթովեց բառ մի անգին Հայկյան լեզվից մեր սրբազան, Ասես մասունք հաղորդության Դիպավ մանկանս շրթունքին... - Լսի'ր, որդիս, պատգամ որպես Սիրող քո մոր խո՜սքը սրտանց, Այսօրվանից հանձնում եմ քեզ Հայոց լեզո՜ւն հազարագանձ: Կտրել է նա, հանց աստղալույս, Երկինքները ժամանակի, Շառաչել է խռովահույզ Սլացքի հետ հայկյան նետի, ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով Դարձել է գիր ու մագաղաթ, Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ, Պահել երթը մեր անաղարտ... Նրանո'վ է մրմրնջացել Հայ պանդուխտը վերքն իր սրտի, Նրանո'վ է որորտացել Կռվի երգն իմ ժողովրդի, Նրանո'վ է մայրս ջահել Ինձ օրորոց դրել մի օր, Հիմա եկել, քե՜զ է հասել Նրա կարկաչը դարավոր... Բա'ց շուրթերդ, խոսի՜ր, անգի'ն, Ժիր դայլայլի՜ր, ի'մ սիրասուն, Թող մանկանա' քո շուրթերին Մեր ալեհե՜ր հայոց լեզուն... Պահի'ր նրան բարձր ու վճիտ, Արարատի սուրբ ձյունի պես, Պահի'ր նրան սրտիդ մոտիկ, Քո պապերի աճյունի պես, ՈՒ ոսոխի զարկիցը սև Դու պաշտպանի'ր կրծքով նրան, Ինչպես մո՜րդ կպաշտպանես, Թե սո'ւր քաշեն մորդ վրան, ՈՒ տե'ս, որդիս, ո'ւր էլ լինես, Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս, Թե մո'րդ անգամ մտքիցդ հանես, Քո մա՜յր լեզուն չմոռանա'ս:
Աստված Ձեր Հոգին լուսավորի մեր հարգելի ՝ Սիլվա Կապուտիկյան 🌎😰🇦🇲💕🙏🏽🙏🏽🙏🏽👏👏👏👏👏
Այս գարնան հետ, այս ծաղկունքի,
Այս թռչնակի, այս առվակի,
Հետն այս երգի ու զարթոնքի
Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի:
ՈՒ թոթովեց բառ մի անգին
Հայկյան լեզվից մեր սրբազան,
Ասես մասունք հաղորդության
Դիպավ մանկանս շրթունքին...
- Լսի'ր, որդիս, պատգամ որպես
Սիրող քո մոր խո՜սքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ
Հայոց լեզո՜ւն հազարագանձ:
Կտրել է նա, հանց աստղալույս,
Երկինքները ժամանակի,
Շառաչել է խռովահույզ
Սլացքի հետ հայկյան նետի,
ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով
Դարձել է գիր ու մագաղաթ,
Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ,
Պահել երթը մեր անաղարտ...
Նրանո'վ է մրմրնջացել
Հայ պանդուխտը վերքն իր սրտի,
Նրանո'վ է որորտացել
Կռվի երգն իմ ժողովրդի,
Նրանո'վ է մայրս ջահել
Ինձ օրորոց դրել մի օր,
Հիմա եկել, քե՜զ է հասել
Նրա կարկաչը դարավոր...
Բա'ց շուրթերդ, խոսի՜ր, անգի'ն,
Ժիր դայլայլի՜ր, ի'մ սիրասուն,
Թող մանկանա' քո շուրթերին
Մեր ալեհե՜ր հայոց լեզուն...
Պահի'ր նրան բարձր ու վճիտ,
Արարատի սուրբ ձյունի պես,
Պահի'ր նրան սրտիդ մոտիկ,
Քո պապերի աճյունի պես,
ՈՒ ոսոխի զարկիցը սև
Դու պաշտպանի'ր կրծքով նրան,
Ինչպես մո՜րդ կպաշտպանես,
Թե սո'ւր քաշեն մորդ վրան,
ՈՒ տե'ս, որդիս, ո'ւր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
Թե մո'րդ անգամ մտքիցդ հանես,
Քո մա՜յր լեզուն չմոռանա'ս:
ԱՐԱ ԷՏ ԻՆՁ ԱՆԳԻՐ ԵՆ ՏՎԵԼ ՈՆՑ ՍՈՎՈՐԵՄ ՎԱՅ ԱՍՏՎԱԾ ԻՄ❤❤❤❤
Փառք քեզ, որ մեր սերունդներին նվիրեցիր այս հիասքանչ ոտանավորը։🙏🙏🙏❤️❤️❤️❤️
Մեր մայրենի դասը հենց եսօր անգիր ա տվել❤❤❤❤❤Սիլվա Կապուտիկյանի քելե լաոն շատ լավն ա❤❤❤❤❤❤😊😊😊
В детстве когда учил наизусть первый стих терпеть не мог, а сейчас когда слушаю мурашки по телу бегут 👍🏼🙏
Սիրտս ջռրմացավ ։ Ես հինգերորդ դասարան եմ և այս հանգիս բանաստեխտությունը լսում եմ և հանգստանում։
շնորհավոր մեր շատ սիրելի բանաստեղծուհի
Ամենայն հայոց ՄԱՅՐ
Спасибо маме, которая выучила со мной это стихотворение. Мне было пять и мы только-только приехали в россию
Помню наизусть до сих пор
ՀԱՅ ժողովուրդը դա ՀԱՅ եկեղեցին է . չլինի ՀԱՅ ժողովուրդ չի լինի ՀԱՅ եկեղեցի
Սիրտս ջերմացավ...
2:12 ❤️🔥
🤧🤧🤧🤧🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲 այո' ։
тер Иисус папанир мер азг чариц ев асцру ахтанаки
0:30
1:09
Բարև ձեզ կարող եմ վիդիոն վերցնել տեղադրել տիկ տոկիս էջում
Յոթ հոգի չի հավանել պատգամը
ուրեմն. թուրք. Է
W
Ha
🇦🇲
ШАТ ГЕГЕЦИК Э .
Разрушила армении
👎👎👎
1:48
2:00
2:00