Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնն Արաքս համայնքի Գայ բնակավայրում

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 12 ก.ย. 2024
  • Օգոստոսի 17-ին՝ Խաղողօրհնեքից մեկ օր առաջ՝ շաբաթ օրը, Գայ գյուղում նշվում է Սբ. Աստվածածնի վերափոխման տոնը:
    Ջերմորեն շնորհավորում ենք մեր համագյուղացիներին, հյուրերին, մեզ բոլորիս։
    Սա տոն է, որն ավանդաբար արդեն տարիներ շարունակ միավորում է ոչ միայն մեր բնակիչներին և հյուրերին, այլև նրանց, ում հոգեհարազատ է մեր գյուղը:
    Մեր սիրելի համայնքապետի՝ Ղազար Ղազարյանի աջակցությամբ և մի շարք սրտացավ աշխատակիցների, բնակիչների ջանքերի շնորհիվ այս տարի նույնպես Գայ գյուղի տոնը նշվեց մեծ շուքով, երգ ու պարով:
    Թո՛ղ դարավոր ավանդույթներն ու հյուրընկալ սրտերը կանչող տուն լինեն դրսում բնակվող մեր համագյուղացիների համար:
    Երեկվա գեղեցիկ ու անմոռանալի օրվա համար շնորհակալ ենք հանդիսավար՝ Անուշ Մնացականյանին, մեր սիրելի երգիչներին՝ Վիկտորյա Ադամյանին, Սամսոն Պանյանին, Վերոնիկա Գրիգորյանին` գեղեցիկ կատարումների համար, արվեստի դպրոցի ուսուցիչներին և սաներին, պարի խմբակի գեղեցկուհիներին:

ความคิดเห็น •