Կաթնաշոռ ունե՞ք / Դե շտապեք խոհանոց / Համեղ թխվածքաբլիթներ կաթնաշոռով

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 29 ก.ย. 2024
  • Սիրելի՛ բարեկամներ, այսօր միասին պատրաստելու ենք համեղ, ախորժելի, գեղեցիկ տեսք ունեցող կաթնաշոռային թխվածքաբլիթներ։ Թխվածքաբլիթները պատրաստվում են արագ, հեշտ և ինչպես միշտ` մատչելի մթերքներով։ Ըստ ցանկության կարող եք բաղադրատոմսում եղած բոլոր բաղադրիչները կիսել և պատրաստել մեկ չափաբաժին։ Ես պատրաստելու եմ երկու չափաբաժին։ Դիտե՛ք տեսանյութը և պատրաստեք ինձ հետ։ Գրեք Ձեր կարծիքը, սեղմեք 👍, բաժանորդագրվեք ալիքին։ Ձեր ամեն մի լայքն ու արձագանքը սգևորում են ինձ և հիմք հանդիսանում նոր տեսանյութի ստեղծման։ Շնորհակալություն, որ ինձ հետ եք։
    Բաղադրատոմս
    400 գր կաթնաշոռ
    200 գր կարագ
    2 թ/գ փխրեցուցիչ
    1 թ/գ վանիլին
    2 ձու
    3֊4 բաժակ ալյուր (250մլ)
    Բարի ախորժակ

ความคิดเห็น • 20