Գուսան Շահեն`«Մեծ Կարոտով»

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 20 ต.ค. 2024
  • Ընկերներ,մի փոքրիկ «չարություն» եմ արել 🙃
    Գուսան Շահենի այս անսահման գեղեցիկ երգը տարածելու ցանկությունը արդեն մեկ տարի է տանջում էր ինձ,այն էլ իր իսկ
    կատարմամբ 🥹😍
    Սակայն չգտնելով տեսանյութի ամբողջական տարբերակը,դրան կցեցի երգի մեկ այլ կատարում`Հասմիկ Եղիազարյանի կատարմամբ,ով հանդիսանում է Գուսան Շահենի աշակերտուհին և հենց իրենից է Հասմիկը սովորել այն ✨
    «Մեծ կարոտով» երգը հեղինակի «Սառա» սիրավեպից է 💛
    Գոնե այս եղանակով թող տարածվի այն,մինչև կգտնվի ամբողջականը 🌞🌾
    Բարի վայելում սիրելիներս 🥰
    հ.գ. հատուկ շնորհակալություն Գուսան Շահենի դստերը` Էլինար Շահենին,
    տեղեկություններ տրամադրելու համար 🧡🌿
    _______________
    Մեծ կարոտով եկել եմ հյուր,
    Սարի աղբյո՛ւր, համբույր տուր ինձ,
    էդ քո զուլալ սրտից մաքուր,
    Բինգյոլի աղբյուր, ջուր տուր ինձ:
    Կրկ.`
    Սարի աղբյուր, քարի աղբյուր,
    Յարի աղբյուր, ջուր տուր ինձ,
    Գուցե իմ յարին տեսե՞լ ես,
    Լուր տուր ինձ:
    Ջուր ես տվել ճամփորդներին,
    Ծառ ու ծաղկին, ծով արտերին,
    Բոլորդ շարած վարդերին,
    Վարդերի աղբյուր, բույր տուր ինձ:
    կրկ.` ...
    Շահենը մատաղ լինի քեզ,
    Սարի աղբյուր, ո՞ւր կվազես,
    Գուցե իմ յարին տեսե՞լ ես,
    Իմ յարից, աղբյո՛ւր, լուր տուր ինձ:
    կրկ.` ...

ความคิดเห็น • 4

  • @---ep7jm
    @---ep7jm 2 หลายเดือนก่อน +2

    ՀԱՍՄԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ՓԱՌԱ՛Ց Երգչուհի՜ է...

  • @aghabekhamba4368
    @aghabekhamba4368 29 วันที่ผ่านมา

    Շնորհակալություն

  • @gyumri-moscow8969
    @gyumri-moscow8969 ปีที่แล้ว +4

    Շատ երգիչներ են կատարել ու կատարում Շահենի երգերը։ Սակայն հեղինակային կատարումներն անկրկնելի են։ Իսկ նրա` հայրենի բնօրրանին նվիրված " Ղուկասյան" երգը, բացի Շահենից, դեռ ոչ մի հայ երգիչ չի կատարել։ Ինչպես Կարպ Խաչվանքյանի Կնյազին հայ բեմում ոչ մի հայ դերասան չի համարձակվում կատարել։ Նրանք անկրկնելի են։

    • @argintarmwrestler5528
      @argintarmwrestler5528 ปีที่แล้ว

      Կա մեկն ով համարձակվել է կատարել այդ երգը և բարձր մակարդակով, իմ ընտանեկան արխիվում կա դա ակորդեոնի նվագակցությամբ և հավատացեք իսկապես բարձր մակարդակով😉